ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խորհրդային Ադրբեջանի երկու հայ առաջնորդները՝ Լևոն Միրզոյան և Ռուբեն Ռուբենով

Խորհրդային Ադրբեջանը (1920 թ. ապրիլ-1991թ) ունեցել է առաջնորդներ՝ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարներ, որոնք չեն եղել ազգությամբ ադրբեջանցի: Դրանց թվում են նաև երկու հայ գործիչներ՝ Լևոն Միրզոյանն ու Ռուբեն Ռուբենովը, հայտնում է Aniarc-ը: 

Լևոն Միրզոյանը ծնվել է 1897 թվականին Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղում: Ադրբեջանի առաջնորդ՝ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է դարձել 29 տարեկանում՝ 1926 թվականի հունվարի 21-ին: Պաշտոնավարել է երեքուկես տարի՝ մինչև 1929-ի օգոստոսի 5-ը: Հետագայում աշխատել է Ռուսաստանում, Ղազախստանում: Ստալինի հրամանով ձերբակալվել է և գնդակահարվել 1939-ին: Արդարացվել է 1958 թվականին։

Խորհրդային Ադրբեջանի մեկ այլ հայազգի առաջնորդ՝ Ռուբեն Ռուբենովը, իսկական ազգանունը՝ Մկրտչյան, ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում: Ադրբեջանի ղեկավար է եղել մոտ մեկ տարի՝ 1933-ի փետրվարից դեկտեմբեր: Ձերբակալվել է «տրոցկիստական ահաբեկչական կազմակերպությանը» անդամակցելու ամբաստանությամբ և գնդակահարվել 1937-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: