ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսահայ ալպինիստը մտադիր է համոզել Էրդողանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Newsarmenia.am

«Աստված երրորդություն է սիրում»։ Նման արտահայտությամբ ֆրանսահայ ալպինիստ Արա Խաչադուրյանը կրկին մտադիր է փորձել հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով նրան նամակ փոխանցելու համար։ Այս մասին նա պատմել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Խաչադուրյանն արդեն երկու անգամ փորձել է Էրդողանին փոխանցել իր նամակը, որում նա կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Առաջինը 2016 թվականի մայիսի 22-ին էր, երբ ալպինիստը նվաճեց Էվերեստը։ Վերելքը նա նվիրել էր աշխարհի բոլոր հայերին։ Այն ժամանակ նա իր առաջին նամակը գրեց Էրդողանին լեռան գագաթից։ Նամակում ալպինիստը կոչ էր արել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը ցեղասպանություն անվանել։

«Այն ժամանակ ինձ չհաջողվեց փոխանցել նամակը Էրդողանին։ Կյանքումս առաջին անգամ էի ձեռքով նամակ գրում»,- ասել է Խաչադուրյանը։

Երկրորդ փորձը ևս հաջողությամբ չպսակվեց։ Խաչադուրյանը որոշել էր վազելով Մարսելից Երևան հասնել, իսկ ճանապարհին Թուրքիա մտնել և նամակը փոխանցել Թուրքիայի նախագահին։ Սակայն Թուրքիայում անցկացվող ընտրությունների պատճառով Էրդողանին հանդիպել այդպես էլ չհաջողվեց։ Խաչադուրյանը հուսով է, որ երրորդ անգամ նրան կհաջողվի ավարտել առաքելությունը, սակայն նամակի բովանդակությունը նա մտադիր է մի փոքր շտկել։

Մասնավորապես, ալպինիստը մտադիր է նկարագրել իր անցած ամբողջ ճանապարհը` Էրդողանին իր միտքը հասցնելու համար։

Խաչադուրյանը մտադիր է Թուրքիա այցելել Մարսելից Բեյրութ գնալիս։ Այդ ճանապարհը նա ուզում է անցնել նավով, ձեռքով թիավարելով և առանց առագաստի։

«Հույս ունեմ, որ դա նրան կհուզի, և նա վերջապես կճանաչի 1915 թվականին կատարվածը և այն ճիշտ բառով կկոչի` ցեղասպանություն», - ասել է Խաչադուրյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: