Ռուսաստանը Հայաստանում ԱՄՆ-ից մի քանի անգամ ավելի քիչ դիվանագետներ ունի. Լավրով
Ռուսաստանն ԱՄՆ–ի համեմատ ավելի քիչ դիվանագետներ ունի Հայաստանում ու ԱՊՀ այլ երկրներում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է ուղիղ եթերում` պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցների ու ընթերցողների հարցերին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Ռուսաստանն իսկապես ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ ցանկացած այլ հետխորհրդային երկրներում ԱՄՆ–ից մի քանի անգամ ավելի քիչ դիվանագետներ ունի։ Ամերիկացիներն աշխատելու իրենց չափանիշներն ունեն։ Մենք մեր ֆինանսական չափանիշներն ու սահմանափակումներն ունենք», - ասել է նախարարը` պատասխանելով ռուսական «փափուկ ուժի» հետ ընկնելու մասին հարցին։
Նրա խոսքով` ամերիկացիներն ակտիվորեն աշխատում են հետխորհրդային երկրներում։ Դրանք USAID–ներն են, միջազգային ինստիտուտները, որոնց ֆինանսավորում են Դեմոկրատական կամ Հանրապետական կուսակցությունները և, բնականաբար, Ջորջ Սորոսը, որը «բավականին ակտիվ է աշխատում»։
«Այո, նրանք այստեղ քանակական գերակշռություն ունեն։ Շատերը սադրիչ օրակարգ ունեն։ Մենք չենք կարող քանակական պատասխան տալ, հայելային, նոր խամաճիկային կազմակերպություններ ստեղծել», – ասել է արտգործնախարարը։
Նա խոստովանել է, որ պետք է աշխատել քաղաքական բոլոր ուժերի հետ, այդ թվում` Հայաստանում։ Ռուսաստանն աշխատում է նրանց հետ և ոչ միայն Անդրկովկասում, այլև հետխորհրդային տարածքի այլ հատվածներում։
«Մենք աշխատում ենք համակարգային բոլոր ընդդիմադիրների հետ։ Ընդհատակյա ընդդիմադիրների հետ չենք աշխատում։ Մենք աշխատում էինք նաև Փաշինյանի կուսակցության այն 9 պատգամավորների հետ, որոնք Սարգսյանի խորհրդարանում էին», - ասել է Լավրովը։
Նա անհրաժեշտ է համարում մշակել ու առաջ տանել այն նախագծերը, որոնք հետաքրքրում են մարդկանց։ Նախարարը վստահ է, որ Ռուսաստանն այդ առումով որոշակի արդյունք է արձանագրել։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
