ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը չեղարկել է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մասին իր ելույթը «դեղին բաճկոնների» խնդրի պատճառով

POLITICO Europe

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշում է կայացրել չեղարկել իր մասնակցությունը «Մեծ յոթնյակում» հանրապետության նախագահությանը նվիրված արարողության ընթացքում: Դրա փոխարեն նա Փարիզում խորհրդակցություն կանցկացնի համազգային խնդիրների շուրջ՝ կապված «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի հետ: Այս մասին, aysor.am-ի փոխանցմամբ, հայտնել է Ելիսեյան պալատը:

Ավելի վաղ նախատեսված էր, որ Մակրոնը կգլխավորի «Մեծ յոթնյակում» Ֆրանսիայի նախագահությանը նվիրված արարողությունը Բիարից քաղաքում և  այնտեղ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի առջև հանդես կգա Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, դիվանագիտության գերակայությունների վերաբերյալ զեկույցով: Այժմ Մակրոնի փոխարեն այդ առողջարանային քաղաք կուղևորվի Եվրոպայի գործերի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը:

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը պլանավորված է հաջորդ տարվա օգոստոսի 24-26-ին Բիարիցում: Ելիսեյան պալատի խորհրդակցությանը, որը երկուշաբթի  կկայանա Մակրոնի նախագահությամբ, կմասնակցեն նախարարներ, գործարար աշխարհի, երկրի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: