ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից. նոր մանրամասներ

ՀՀ ՊՆ N զորամասում դեկտեմբերի 17–ին 19–ամյա զինծառայողի վիրավորվելու  դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

NEWS.am–ին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ նախնական տվյալներով, մարտական հերթապահության դիրքում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ծնոտի շրջանում՝ իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցի հետևանքով։

«Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ։ Նախնական, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110–րդ հոդվածի 1–ին մասով։ Միաժամանակ մշակված են տարբեր աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ տարվում է քննություն»,– ասաց Սոնա Տռուզյանը։

Նշենք, որ 19–ամյա Անդրանիկ Հովհաննիսյանի վիճակը ծանր է, նա տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: