ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր

Hayk Baghdasaryan/Photolure/Reuters

Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր: «Տարվա երկիր» կոչումը տրվել է ոչ ամենաազդեցիկը, ոչ ամենահարուստը լինելու կամ ոչ ամենահամեղ խոհանոցն ունենալու համար: Այս երկիրը տոնում է առաջընթացը: «Ո՞ր երկիրն է ամենաշատը բարելավվել վերջին 12 ամիսներին»,-նշում է պարբերականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը նշում է, որ ընտրությունն իրականում բարդ էր: «Տարվա երկիր» կոչմանն արժանանալու համար առաջարկվել են մի շարք երկրներ, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան: Լատինամերկյան երկու պետություն ևս արժանի են հիշատակման: Էկվադորը և Պերուն ամրապնդում են մի շարք հաստատություններ, ինչպիսիք են դատական համակարգերը:

Վերջում ընտրությունը կատարվել է երեք երկրի շրջանում։ Դրանցից է Մալայզիան, որտեղ քաղաքացիներն ընտրություններով հեռացրին վարրչապետին, ով չէր կարողացել բացատրել իր բանկային հաշվին 700 միլիոն դոլարի առկայությունը: Եթովպիայի համար տարին ոչ սովորական էր, իշխող կուսակցությունն ընտրեց բարեփոխիչ առաջնորդի: Նա ազատ է արձակել քաղբանտարկյալներին և խոստացել իրական ընտրություններ անցկացնել 2020 թվականին:

Երրորդ երկիրը Հայաստանն էր, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց շարունակել ղեկավարել երկիրը՝ ինքն իրեն դարձնելով վարչապետ: Փողոցները լցվեցին բողոքի ակցիաներով: Փողոցային խաղաղ պայքարը հանգեցրեց իշխանափոխության: Խարիզմատիկ և մորուքավոր նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոքի ալիքի ներքո եկավ իշխանության և պայքար է տանում կոռուպցիայի դեմ։ Նրա նոր քաղաքական ուժն արտահերթ խորհրդարանական ընտրություններին հավաքել է 70 տոկոս քվե: Պարբերականն ընդգծել է, որ այս երկիրը ժողովրդավարությունը վերականգնելու շանս ունի։ «Այդ իսկ պատճառով Հայաստանը մեր տարվա երկիրն է»,-նշել է պարբերականը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: