ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի հարցում որևէ նոր բան չկա. Փաշինյան

AFP PHOTO / KAREN MINASYAN

Արցախի հարցում որևէ նոր բան չկա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը: 

Նրա խոսքով, Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ինչ-որ հայտարարություն են համաձայնեցրել և ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել. «Այդպիսի հայտարարություններ վերջին 24 տարում բազմաթիվ են եղել: Արդյոք նոր բան կա՞ Ղարաբաղի հարցում. ոչ նոր բան չկա: Ակտիվությունն այնքանով է, որքանով տեսնում եք: 25 տարվա ընթացքում այսօրվա ակտիվությունը կարող ենք համարել ցածր կամ ցածրից մի փոքր բարձր: Անջեյ Կասպրշիկը պարբերաբար գալիս է տարածաշրջան»,- հայտարարել է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանության հետ հաջողվել է փոխըմբռնման գալ, վարչապետի պաշտոնակատարն ասել է. «Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որն իր մեջ լավատեսության էլեմենտ է պարունակում իր մեջ, ինձ անկեղծ ասած զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, որ այստեղ ինչ-որ դավադրություն կա: Դա այն դեպքում, երբ նրանք ասում են, որ շանս է ստեղծվել Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ: Իսկ ինչու չկա այնպիսի կանխավարկած առնվազն ՀՀ կառավարության տեսակետից, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»:

Դիտարկմանը, որ կասկածի տեղիք է տալիս, որ այդ մասին առաջինը խոսել է Ադրբեջանը, Փաշինյանն ասել է. «Երբ ես Սանկտ Պետերբուգից գիշերը եկա և այն փաստը, որ առաջինը Ադրբեջանն է հաղորդագրություն տվել, դրանից մեծ եզրակացություններ են արվում: Ընդհանրապես, ես կարծում եմ, և պնդում եմ, որ ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  12° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: