Ռուսաստանը թույլ չի տա որևէ շանտաժ Հայաստանի նկատմամբ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանի ու Մոսկվայի միջև կնքվելիք հուշագրի մասին հայտարարությանը, որը կերաշխավորի Հայաստանում արտասահմանցի զինվորականների բացակայությունը:
«Դուք ուղղակի չեք նայել այդ հարցազրույցը։ Ով տեսել է, նրա մոտ հարցեր չեն առաջացել… Գիտակցելով, որ պարզաբանում է անհրաժեշտ, մենք հարցազրույցի ողջ տեքստը վերծանել ու տեղադրել ենք նախարարարության պաշտոնական էջում », - ասել է նա:
Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջից` Զախարովան մանրամասնել է, որ խոսքը եղել է ռազմական լաբորատորիաների մասին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել հայաստանցի լրագրողներին, ովքեր չեն տարածել հարցեր առաջացնող տեքստեր և զանգահարել են ու ճշտել, թե ինչի մասին է խոսքը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությանը, որով վերջինս հույս էր հայտնել, որ Հայաստանը կկարողանա դիմակայել ԱՄՆ շանտաժին, Զախարովան ասել է, որ ավելացնելու ոչինչ չունի։
«Մենք թույլ չենք տա ցանկացած շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության կազմավորման դժվար, իր ապագայի փնտրտուքների, դրանց հստակեցման ճանապարհին»,- ասել է նա։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
