ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը թույլ չի տա որևէ շանտաժ Հայաստանի նկատմամբ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանի ու Մոսկվայի միջև կնքվելիք հուշագրի մասին հայտարարությանը, որը կերաշխավորի Հայաստանում արտասահմանցի զինվորականների բացակայությունը: 

«Դուք ուղղակի չեք նայել այդ հարցազրույցը։ Ով տեսել է, նրա մոտ հարցեր չեն առաջացել… Գիտակցելով, որ պարզաբանում է անհրաժեշտ, մենք հարցազրույցի ողջ տեքստը վերծանել ու տեղադրել ենք նախարարարության պաշտոնական էջում », - ասել է նա:

Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջից` Զախարովան մանրամասնել է, որ խոսքը եղել է ռազմական լաբորատորիաների մասին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել հայաստանցի լրագրողներին, ովքեր չեն տարածել հարցեր առաջացնող տեքստեր և զանգահարել են ու  ճշտել, թե ինչի մասին է խոսքը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությանը, որով վերջինս հույս էր հայտնել, որ Հայաստանը կկարողանա դիմակայել ԱՄՆ շանտաժին,  Զախարովան ասել է, որ ավելացնելու ոչինչ չունի։

«Մենք թույլ չենք տա ցանկացած շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության կազմավորման դժվար, իր ապագայի փնտրտուքների, դրանց հստակեցման  ճանապարհին»,- ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    22°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: