ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան Ռուսաստանից պահանջում է վերադարձնել համաշխարհային պատերազմից հետո երկրից դուրս բերված մշակութային արժեքները

Фото: ИЗВЕСТИЯ/Александр Казаков

Գերմանիան Ռուսաստանից կրկին պահանջում է վերադարձնել այն մշակութային արժեքները, որոնք իր տարածքից դուրս են տարվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս մասին ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի», հաղորդել է «Իզվեստիան»՝ հղում կատարելով Մոսկվայում Գերմանիայի դեսպանության հայտարարությանը:

Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծում է, որ մշակութային օբյեկտները չպետք է օգտագործվեն որպես փոխհատուցում ռազմական կորուստների համար՝ վկայակոչելով Հաագայի պատերազմի վարման 1907 թվականի կանոնները:

Ամենահայտնի օբյեկտները, որոնք Գերմանիան ցանկանում է վերադարձնել Հենրիխ Շլիմանի գտածոներն են և Էբերսվալդի գանձը, ինչպես նաև հազարավոր բացառիկ ոսկե իրեր և զարդեր, որոնք վերաբերում են մեր թվագրությունից առաջ IX դարին:

Դեսպանությունը նաև հիշեցրել Է, որ 2017 թվականին արձանագրվել է Գերմանիայից ռուսական մշակութային օբյեկտների վերադարձման չորս դեպք:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: