ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 462,94 դրամ ԱՐԾԱԹ - 234,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 335,64 դրամ

The Guardian․ Ալիևի դուստրերը կասկածվում են Բրիտանիայում փողերի լվացման մեջ

RIA NOVOSTI

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի դուստրերը ներգրավված են եղել փողերի լվացման մեծ ռիսկեր պարունակող  գործունեության մեջ, հաղորդում է The Guardian-ը։

Հաղորդագրության համաձայն, Լեյլա և Արզու Ալիևաները համաձայնել են Լոնդոնում գնել 60մլն ֆունտ սթերլինգ արժեցող էլիտար սեփականություն՝ օգտվելով գաղտնի օֆշորային ընկերությունից։

Աղբյուրի համաձայն, Ալիևի դուստրերը ցանկացել են ձեռք բերել Լոնդոնի Նայթսբրիջ արվարձանում գտնվող 2 բնակարանները՝ 59,5մլն ֆունթ սթերլինգով՝ այն 1 բնակարանի վերածելու նպատակով, որը գտնվում էր Բուքինգհեմյան պալատի մոտակայքում։ Գործարքը  2015թ․-ին նախատեսում էր համալրել Իլհամ Ալիևի՝ Բրիտանիայում ունեցած բազմամիլիոն սեփականությունների շարքը։
Գնումը նախաձեռնել է Լեյլա Ալիևան այն ժամանակ, երբ նա բաժանվում էր ամուսնուց՝ ադրբեջանցի գործարար ու փոփ-աստղ Էմին Ագալարովից։ Բնակարանների ձեռբերման համար նախատեսվում էր օգտագործել օֆշորային ընկերությունը, որը բրիտանական Child & Child ընկերության իրավաբան Խալիդ Շարիֆը գնել էր պանամական Mossack Fonseca ընկերությունից։

Այս մանրամասները հայտնվել են Բրիտանիայի կարգապահական տրիբունալում,  որտեղ Խալիդը խոստովանել է, որ չի կատարել  փողերի լվացման ստուգում և խախտել է մասնագիտական վարքագծի կանոնները։ Տրիբունալը նրան տուգանել է 85 հազար ֆունտ սթերլինգով։

Նշվում է, որ իրավաբանը Բրիտանիայում առաջին մասնագետն է, ով պատժվում է 2016թ․-ի ապրիլին Guardian-ի և այլ ԶԼՄ-ների կողմից Պանամական թղթերի հրապարակումից հետո։

Գործով նշվում է, որ պայմանագրերի փոխանակումից հետո Ալիևա քույրերը սկսել են վճարումներ կատարել՝ փոխանցելով ավելի քան 10մլն ֆունթ սթերլիգ։ Սակայն գործարքը չեղարկվել է 2016թ․-ին։

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 8 կմ/ժ
22 C°
 
20°  31° 
28.06.2019
20°  31° 
29.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: