ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է. Արմեն Սարգսյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծում է, որ Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահն այդ մասին ասել է հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:  ՀՀ նախագահը նախ հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ մեր արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, ինչը բնական է:

«Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է: Այս համագործակցությունը չի սկսվել 10 կամ 100 տարի առաջ: Մենք դարեր շարունակ լավ դաշնակիցներ ենք: Կարծում եմ՝ մենք կանք, եղել ենք ու ապագայում կլինենք կայուն ու լավ դաշնակիցներ»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահն անդրադարձել է նաև հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, թե իրենք առաջարկում են ամերիկյան զենք վաճառել Հայաստանին: Արմեն Սարգսյանը նկատել է, որ դա պարզապես առաջարկ էր:

«Վաղը կարող են լինել այլ առաջարկներ ևս: Կարծում եմ, որ պետք է կառավարությունը որոշի, թե ինչ տեսակի զենքեր է ուզում գնել: Իրականությունն այն է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է լինել և արդեն իսկ կամուրջ է Արևելքի ու Արևմուտքի միջև: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ: Մեզ համար դա շատ կարևոր քայլ առաջ էր, քանի որ երբ նայում ենք տեղական՝ հայկական շուկային, 3.5 մլն բնակչություն ունեցող երկրի տնտեսությունը շատ գրավիչ չի կարող լինել»,- ասել է նախագահ Սարգսյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: