ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում. Շարմազանովը` Չավուշօղլուի վտանգավոր հայտարարության մասին

Lragir.am

Թուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում, դրա համար կա ԵԱՀԿ համանախագահություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել, հայ-թուրքական հարաբերություններն ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։

1. Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ կապելը անթույլատրելի է։

2. Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է խիստ արձագանքել Չավուշօղլուի այս անհեթեթությանը։

3. Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում, դրա համար կա ԵԱՀԿ համանախագահություն։

4. Արցախի անկախության միջազգային ճանաչումը ընդամենը ժամանակի հարց է։

5. Թուրքիայի նախապայմաններ թելադրելու քաղաքականությունը դատապարտելի է։

Հ.Գ. Իսկ չե՞ք ասի՝ ինչու՞ է լռում մեր ղեկավարությունը»,-  գրել է Շարմազանովը։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: