ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 429,37 դրամ ԱՐԾԱԹ - 240,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 279,01 դրամ

Հայաստանը 2019-ին`պատերազմը լուծում չէ, լուծումը բիզնեսն է. հնդիկ աստղաբան (ԲԱՑԱՌԻԿ)

Պրադիպ Շարմա, Ջյոտիշ աստղաբան 22-ամյա փորձով (Հնդկաստան)

 

- Խնդրում եմ, մի փոքր պատմեք Ջյոտիշ աստղաբանության մասին:

- Ջյոտիշը վեդայական փիլիսոփայության աչքն է, հնագույն գիտելիքները մեկնաբանելու միջոց: Այն հիմնված է մոլորակների, Արևի և Լուսնի շարժման վրա: Ջյոտիշը այն է, ինչը տեղի է ունենում ձեր աչքերի առաջ:

Իսկ ինչո՞ւ մենք պետք է վստահենք Ջյոտիշին: Որովհետև նրա միջոցով կարող ենք տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում:

Վեդայական փիլիսոփայությունը սովորեցնում է միասնական լինել ինքդ քեզ հետ: Ինչքան դուք մոտ եք ինքներդ ձեզ, այնքան ավելի գիտակից, ավելի իրականացված մարդ եք համարվում: Ինչքան ինքներս մեզանից հեռանում ենք, այնքան ավելի անհամբեր ենք դառնում: Երբ նայում ենք աշխարհին, նայում ենք դրսից, այդ դեպքում ցանկանում ենք նմանվել այլ մարդկանց, այլ երկրներին, բայց այդ դեպքում մենք կորցնում ենք մեր անհատականությունը: Եթե գիտակցեք ինքներդ ձեզ, այդ դեպքում կկարողանաք տեսնել ողջ աշխարհը, որ այն միևնույն էներգիայի դրսևորումն է: Մենք մի հին ասացվածք ունենք. «ողջ աշխարհը մի ընտանիք է», քանի որ միջուկային մակարդակով մենք կապված ենք: Մեր բոլորի մեջ հոսող էներգիան, հոգու տարրը միևնույնն է:

Եվ այսպես, դուք պետք է գիտակցեք հոգու տարրը: Եթե դա անեք, ապա կհասկանաք, որ ոչ ոք մյուսներից չի տարբերվում, չկա թշնամություն, չկա սահմանային վեճ: Վեճերը դրսևորվում են միայն այն ժամանակ, երբ մենք տարբեր անձնավորություններ ենք: Ահա հնդկական վեդայական փիլիսոփայության խորհուրդը. Ատման Պարամատմայի մի մասն է՝ հոգին Գերհոգու մասն է, և հոգին պետք է միաձուլվի Գերհոգու հետ և դառնա ամբողջականի մի մաս:

- Որոշ մարդիկ ասում են. «Ինչո՞ւ գնամ աստղաբանի մոտ: Ես չեմ ցանկանում իմանալ իմ ապագան, չեմ ցանկանում որևէ վատ բան լսել»: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

- Ջյոտիշը հույս է տալիս, որ դուք չպետք է հուսահատվեք, եթե ձեր հորոսկոպում ինչ-որ բացասական բան լինի: Աստղաբանության մեջ մենք ոչ մի մոլորակից չենք վախենում: Գոյություն ունեն հատուկ ծեսեր, որոնց միջոցով կարելի է բարելավել վատ մոլորակների ազդեցությունը:

Առաջինը, պետք է ծոմ պահեք ձեր հորոսկոպի վատ մոլորակի օրը: Օրինակ, ձեր հորոսկոպում Լուսնի տեղակայումն անբարենպաստ է: Նրա ազդեցությունը լավացնելու համար դուք պետք է ծոմ պահեք Լուսնի օրը, այսինքն՝ երկուշաբթի օրը:

Երկրորդ, առավոտ շուտ պետք է կրկնեք այդ մոլորակին նվիրված աղոթքը:
Երրորդ, պետք է հատուկ մատանի կրեք այդ մոլորակի քարով: Որպես օրինակ կրկին վերցնենք Լուսինը: Լուսնի քարը մարգարիտն է, մետաղը՝ արծաթը, մատը՝ ճկույթը: Պետք է սկսեք այս մատանին կրել Լուսնի օրվանից: Շատ կարևոր է. մատանին պետք է այնպես պատրաստված լինի, որ քարը դիպչի մատին:

Սակայն այս ամենը չի աշխատի, եթե դուք ինքներդ ձեզ չփոխեք: Լավ գործեր անելով, մտածելով միայն լավի մասին, դուք կչեզոքացնեք ձեր բացասական կարման: Ձեռքներդ ծալած մի նստեք, ասելով, թե՝ ոչինչ փոխել հնարավոր չէ: Մենք պետք է փորձենք: Կյանքը մեզ ժամանակ է տվել, որը հարկավոր է օգտագործել: Ինչպիսի ընդունակություններ ունենք, դրանք պետք է օգտագործենք:

- Ինչպես որ անցյալ անգամ խոստացել էինք մեր ընթերցողներին, մեր հարցազրույցի երկրորդ մասը կլինի 2019թ. Հայաստանի մասին:

- Այո, և դա բնական է: Այժմ բոլոր աստղաբանները զբաղված են հաջորդ տարվա համար կանխատեսումներ կազմելով մարդկանց, ընկերությունների, երկրների և այլ բաների համար:

Հայաստանի համար հաջորդ տարվա կանխատեսումը կազմելու համար մենք պետք է պատրաստենք նրա Վարշ Կունդալին՝ տարվա նատալ քարտեզը: Ամսաթիվը վերցնում ենք 2019թ. հունվարի 1-ը, ժամանակը՝ արևածագի ժամը՝ 8:24: Քարտեզի վրա բոլոր մոլորակների տեղակայումը նայում ենք Լուսնի նկատմամբ: Շքեղության մոլորակ Վեներան Լուսնի հետ գտնվում է սեփական նշանում՝ Կշեռքում, այնպես որ գալիք տարի մարդիկ, անկասկած, կարող են ավելի լավ կյանք ակնկալել, նրանց կյանքում որոշակի բարելավում կարող է լինել:

Յուպիտերը գտնվում է երկրորդ տանը: Այս մոլորակը լավ է երկրի բանկային համակարգի համար: Այնպես որ, եթե ղեկավարությունը որոշ տնտեսական բարեփոխումներ նախաձեռնի երկրի տնտեսական քաղաքականության առումով, դա կարող է լավ արդյունք տալ:

Արևն ու Սատուրնը գտնվում են երրորդ տանը՝ նախաձեռնությունների, նորամուծությունների, արկածների տանը, ցույց է տալիս, թե երկիրն ինչ պետք է անի 2019թ.: Նման տեղակայումը նախանշում է որոշ հակամարտություններ, քանի որ այս երկու մոլորակները միմյանց հետ յոլա չեն գնում:

Չորրորդ տունը երկրի ներքին քաղաքականության տունն է: Այստեղ, Այծեղջյուրի նշանում, գտնվում է Կետուն՝ Հարավային լուսնային հանգույցը: Նման տեղակայումը ցույց է տալիս հոգու անկայուն վիճակ: Մարդիկ կարող են իրենց անապահով զգալ:

Մարսը՝ ռազմի, ագրեսիայի մոլորակը, գտնվում 5-րդ՝ թշնամու տանը: Սա նշան է, որ կարող է ինչ-որ հակամարտություն լինել: Մարսը կարող է վերահսկել, քանի որ այն ագրեսիվ մոլորակ է: Նման մոլորակը ռազմական գործողությունների գոտում կարող է զսպող գործոն լինել: Մարսը կարող է ծանրացնել, խորացնել իրավիճակը, սակայն իրավիճակը կմնա վերահսկողության տակ: Ագրեսիան կարող է վերահսկվել ագրեսիայով: Իրավիճակը չի սրանա: Պատերազմը լուծում չէ, լուծումը բիզնեսն է:

10-րդ տունը՝ երկրի քաղաքական ու տնտեսական ռազմավարությունների տունը, ցույց է տալիս փոխըմբռնում հարևանների, այլ գործընկերների հետ: Այստեղ Ռահուի՝ Հյուսիսային լուսնային հանգույցի տեղակայումը ցույց է տալիս, որ կառավարության կողմից շատ քննարկումներ, նախաձեռնություններ կլինեն: Տնտեսական ոլորտում նրանք կփորձեն դաշինքներ պարտադրել: Հավանաբար որոշ երկկողմ պայմանագրեր, տնտեսական համաձայնագրեր կստորագրվեն: Սակայն երկրի համար դրանից ընդհանուր օգուտը այնքան էլ լավ չի լինի: Շատ ջանքեր կլինեն, սակայն արդյունքն այնքան էլ դրական չի լինի: Շատ սպասելիքներ կլինեն, սակայն նախևառաջ դրան պետք է նախապատրաստվել: Այնպես որ, հավանաբար, այսուայնկողմ նետվելը վերջնական արդյունքում նրանց չի տա այն հաջողությունը, ինչը նրանք ակնկալում էին:

Ամեն ինչը այնքան էլ լավ չի լինի, ինչպես կցանկանայինք: Ինչ որ մեր ձեռքերում է, դրա վրա ուշադրություն չենք դարձնում, բայց ֆիքսվում ենք այն բանի վրա, ինչը չունենք: Ֆինանսական պլանում շատ ցանկություններ կլինեն, երկիրն անհամբերությամբ կսպասի նոր հեռանկարների, սակայն ակնկալվող արդյունքը չի լինի:

Ինչ վերաբերում է գործընկերությանը, ապա ամեն անգամ, երբ երկիրը մտածում է ինչ-որ երկրների հետ նոր գործընկերություն ստեղծելու մասին, ապա ակնկալվող օգուտը չի ստանա, չնայած նախաձեռնությունները լավն են:

Այստեղ լավ մասը Վեներայի և Լուսնի տեղակայումն է: Նրանք միասին են, երկուսն էլ ստեղծարար, առավել փափուկ, գեղեցիկ մոլորակներ են: Այս դրական էներգիան կտարածվի ողջ տարվա ընթացքում:

-         Այժմ, խնդրում եմ, եկող տարվա համար հաշվարկները կատարեք Կուրմա չակրայի՝ կրիայի տարբերակով:

-         Կուրմայի տարբերակով կանխատեսում կատարելու համար մեզ հարկավոր կլինի Հայաստանի քարտեզը և կրիայի պատկերը Հայաստանի քարտեզի վրա: Կրիայի երեսը պետք է ուղղված լինի դեպի Հայաստանի քարտեզի արևելքը: Կուրմա-քարտեզը բաժանված է 9 մասի, յուրաքանչյուրում տեղակայված է 3 համաստեղություն, ընդամենը՝ 27:

Երկրի արևելքում տեղակայված են Սատուրնը և Արևը, ինչն այնքան էլ բարենպաստ դիրք չի, ուստի այստեղ լարվածություն է երևում: Ընդհանրապես, կարող է զանգվածային դժգոհություն լինել:

Ռահուն գնացել է հարավ-արևմուտք:Ռահուններկայացնում է տեխնոլոգիաներ, զարգացում: Այս կողմում կարող են լինել անսպասելի,տհաճ իրադարձություններ: Կառավարության՝ նպատակի վրա կենտրոնացումը կարող է կորչել:

Հայաստանի հարավում ամեն ինչ կարգին է: Այս գոտին լավ է, սա բիզնեսի, ստեղծարարության, շքեղության գոտի է: Այնպես որ այս գոտում կլինեն բարեկամական հարաբերություններ:

Հյուսիսից նույնպես ոչ մի վնաս չի լինի:

2019թ. գլխավոր նպատակը կլինի նոր բանաձևերի, նոր դաշինքների մշակումը: Երկիրը ղեկավարող անձնավորությունը օգնություն է փնտրում կողքից, Հայաստանի արևելքում՝ երկկողմ պայմանագրերի տեսքով:

-         Ի՞նչ ամանորյա ուղերձ կհղեք հայերին:

-         Լավ մտքեր ունեցեք: Ձեր անձը պետք է հետազոտվի, գիտակցվի: Եթե դուք աշխատեք այդ մտքերի վրա, ապա Ջյոտիշը կդառնա օժանդակ գիտություն: Այս պահից, այս օրվանից մտածեք ձեր կարմայի, ձեր գործերի մասին, քանի որ դրանք ազդում են և՛ ձեր երեխաների, և՛ ձեր երկրի վրա: Աշխատեք ինչքան կարելի է մոտ լինել ինքներդ ձեզ: Եթե դուք հասանելի եք աշխարհին, ապա աշխարհն էլ հասանելի կլինի, և այն կդառնա հավիտենական երջանկություն: Մտածե՛ք սրա մասին:

Հարցազրույցը վարեց Նաիրա Ս. Մկրտչյանը

Ք. Նյու Դելի


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 11 կմ/ժ
3 C°
 
   
26.03.2019
  11° 
27.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: