ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ ֆիլմ դիտել Ամանորին

Ամանորյա տոնական օրերին դրական լիցքեր կարելի է ստանալ ոչ միայն հարազատների, բարեկամների, ընկերների հետ շփման, այլ նաև լավ ֆիլմեր դիտելու միջոցով: Ահա ամանորյա 5 ֆիլմ, որոնք կապահովեն ձեր տոնական տրամադրությունը:

                                                                                                                             

Նոել (Noel 2004)

Կան մարդիկ, ովքեր կարող են տոնական օրերին իրենց երջանիկ զգալ` ուղղակի հիանալով ամանորյա զարդարանքներով, և կան մարդիկ, ովքեր թվում է թե վաղուց կորցրել են երջանիկ լինելու իրենց հույսը: Ֆիլմի հերոսները չորս տարբեր մարդիկ են, ովքեր Ամանորին պատահաբար հանդիպում են միևնույն վայրում` հիվանդանոցում: Սակայն նրանք անգամ չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց կյանքն այդ հանդիպումից հետո փոխվելու է…

                                                                                                                               

Արձակուրդ փոխանակումով (The Holiday 2006)

Ֆիմի հերոսուհիներից մեկը ապրում է Անգլիայում, իսկ մյուսը Հարավայի Կալիֆորնիայում: Նրանց երկուսի կյանքում էլ դժվարություններ են հանդիպում. հերոսուհիներից մեկի սերն անպատասխան է մնում, իսկ մյուսը պարզում է, որ իր սիրելին իրեն դավաճանում է: Ամանորին ընդառաջ հերոսուհիները որոշում են դիմել կտրուկ փոփոխությունների:  Պատահական գտնելով միմյանց համացանցում` նրանք որոշում են փոխանակվել բնակության վայրերով և Ամանորը դիմավորել  բոլորովին նոր միջավայրում…

 

                                                                                                                          
               

Թագ Սուրբ Ծննդին (Crown for Christmas 2015)

Նյու Յորքի հյուրանոցներից մեկում մաքրուհու իր աշխատանքից ազատվելուց հետո ֆիլմի հերոսուհի Ալին անսպասելիորեն Եվրոպայում աշխատելու հրավեր է ստանում:  Հետագայում պարզվում է, որ Ալին աշխատելու է իրական դղյակում` որպես արքայադստեր դաստիարակ: Թեպետ արքայադուստր Թեոդորան իր մոր մահից հետո  դժվարությամբ էր լեզու գտնում մարդկանց հետ, Ալիին հաջողվում է շահել արքայադստեր սիրտը և ոչ միայն…

Image result for serendipity movie

                                                                                                                                              

 Ինտուիցիա (Serendipity 2001)

Ֆիլմի հերոսն ու հերոսուհին պատահաբար հանդիպում են Նյու Յորքում, երբ երկուսն էլ ցանկանում են գնել ձեռնոցների միևնույն զույգը: Չնայած նրան, որ երկուսն էլ արդեն ունեն կյանքի ընտրյալներ, նրանք որոշում են այդ երեկո միասին անցկացնել:  Արդեն բաժանվելիս նրանք կանգնում են երկընտրանքի առաջ. շարունակել հարաբերությունները, թե՞ վերադառնալ իրենց ընտրյալների մոտ: Այս ժամանակ ֆիմի հերոսուհի Սառան հետաքրքիր լուծում է առաջարկում…

Image result for Love Actually 2003)

 

Իրական սեր (Love Actually 2003)

Ֆիմի հերոսները 10 տարբեր մարդիկ են, այդ թվում՝ ռոք երգիչ, գրող, Մեծ Բրիտաիայի վարչապետ, ովքեր Ամանորին ընդառաջ շտապում են իրականացնել իրենց ծրագրերը: Որքան էլ տարբեր թվան ֆիլմի հերոսները և որքան տարբեր լինեն ծրագրերը, Ամանորին ընդառաջ նրանց բոլորին միավորելու  է մեկ ընդհանուր բան…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    14 C°
     
    27°  17° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: