ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեքսեյ Միլլերը և Մհեր Գրիգորյանը քննարկել են 2019թ.-ի գազի մատակարարման վերաբերյալ հարցերը

EADaily

«Գազպրոմ»-ի վարչության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը այսօր հանդիպել են Սանկտ-Պետերբուրգում և քննարկել են 2019 թվականի գազի մատակարարման վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկացնում է «Այսօր»` հղում կատարելով «Գազպրոմ» ընկերությանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընթացքը և հետագա զարգացումը: Մասնավորապես, ըստ աղբյուրի, խոսքը 2019 թվականին Հայաստան բնական գազի մատակարարման մասին է եղել:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Հայաստանի գազաֆիկացման և հանրապետությունում ստորգետնյա գազի պահպանության հետ կապված հարցեր:

Հանդիպմանը նշվել է, որ ստորգետնյա գազի պահպանության հզորությունները 2018/2019 աշուն-ձմեռ ժամանակահատվածում պատրաստ են շահագործմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: