ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օտարերկրացիներն այսուհետ կարող են Ռուսաստան մուտք գործել վարձակալած մեքենաներով՝ առանց մաքսատուրք վճարելու

© РИА Новости / Валерий Мельников/

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշել է Ռուսաստանի տարածք օտարերկրյա լիզինգային և վարձակալական հիմունքներով մեքենաների ժամանակավոր մուտքի կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ այդ կարգի՝ օտար երկրների քաղաքացիները կարող են ՌԴ մուտք գործել նման մեքենաներով առանց մաքսատուրք վճարելու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից:

«Այժմ այն անձինք, որոնք չունեն ԵԱՏՄ անդամ պետությունում մշտական բնակության վայր, կարող են առանց մաքսատուրք վճարելու անձնական օգտագործման համար ՌԴ մտցնել օտար պետությունում գրանցված, բանկերի, լիզինգային կամ վարձակալական ընկերությունների սեփականության տակ գտնվող մեքենաները», - հայտնում են Ռուսաստանի մաքսային ծառայությունից: 

Հիմնական պայմանն այն է, որ նման փոխադրում իրականացնող ֆիզիկական անձը չունենա չկատարված պարտավորություններ ինչպես մաքսային վճարումների, այնպես էլ վարչական տույժերի հետ կապված։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2025
       
    24.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: