ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի ԵՄ պատժամիջոցների կապակցությամբ

Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Իրանի` ահաբեկչության մեջ մեղադրվող քաղաքացիների դեմ ԵՄ պատժամիջոցների կապակցությամբ: Այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ի պատասխան այդ քայլին անհրաժեշտ հակամիջոցներ կձեռնարկի պատասխան գործողությունների շրջանակում»,- հայտնել Է Քասեմին Telegram-ալիքում: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն: Նա նշել է նաև, որ Եվրամիության այս որոշումը զարմանք Է հարուցում, իսկ Իրանին հասցեագրված մեղադրանքներն անհիմն են: Ինչպես ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունվարի 9-ին հրապարակվել Է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել ու ընդլայնել Է Իրանի դեմ պատժամիջոցների սեւ ցուցակը, որոնք սահմանվել էին  2011թ. ահաբեկչական գործունեության մեղադրանքներով:

Ներկայում Իրանի վերաբերյալ ԵՄ սև ցուցակը ներառում Է 15 մարդ և 21 կազմակերպություն: Այս պատժիչ ռեժիմը ոչ մի կերպ կապված չԷ այն պատժամիջոցների հետ, որոնք Եվրամիությունը չեղարկել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրմամբ, որը երաշխավորում Է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: ԵՄ-ի երկրները Իրանի ուժային կառույցներին մեղադրում են երկրի ընդդիմության՝ տարագրության մեջ գտնվող ներկայացուցիչների վերացմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: