Զախարովան` Ադրբեջանից ՌԴ հայ քաղաքացիների արտաքսման մասին

Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելության համար արտաքսելը նրանց իրավունքների կոպիտ խախտում է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով այդ երկիր հայազգի մարդկանց մուտքն Ադրբեջան թույլ չտալու մասին հարցին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Ավելի վաղ` դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում «տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի մեկուսացման ու նյարդային գերլարվածության մեջ»։ Նա ցանկացել է ամանորյա տոներն անցկացնել Ադրբեջանում, բայց արդեն անձնագրային սեղանում նրան իսկույն կանգնեցրել են։ Գևորգյանը գրել է, որ իրենից բացի ևս երկու ընտանիքների թույլ չեն տվել գնալ Բաքու` նրանց ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով։
«Ես այս մասին բազմաթիվ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում` սոցիալական ցանցերում։ Տոների ընթացքում նախադեպեր եղել են, մենք գրանցել ենք դրանք նաև նախկինում։ Պարբերաբար բարձրացրել ենք այդ հարցը ադրբեջանական կողմի մոտ, ասել, որ նման դեպքերը ավանդույթ են դառնում, ցավոք, վատ և սխալ ավանդույթ», – նշել է Զախարովան` հավելելով, որ Ռուսաստանի ԱԳՆ-ը բազմիցս հրավիրել է ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված դրության անընդունելիության վրա։
«Մենք պահանջել ենք դադարեցնել մարդկանց պահելու, արտաքսելու այդ պրակտիկան։ Դա անհամատեղելի է երկրների միջև բարեկամական հարաբերություններին», - ասել է Զախարովան։
Ադրբեջանի ղեկավարությունը ռուսական կողմին հավաստիացրել է, որ իրավիճակը կշտկվի։ «Եվ մենք հույս ունենք, որ այդպես կլինի», - ընդգծել է Զախարովան։
այլ նյութեր այս թեմայով
- Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ևս մեկ հայկական պատվիրակություն կմեկնի Բաքու Այդ օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենալու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ)...
- Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում. ո՞ւմ համար է այս անակնկալը Բոլորովին գաղտնիք չէ, որ ընտրությունների շրջանում (նախընտրական շրջան, բուն ընտրություններ, հետընտրական շրջան)...
- Խոշորացույց. Ադրբեջան-ԵՄ նոր համաձայնագիր «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, Բաքվի՝ Արցախի հարցում...
- Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է «Իզվեստիա» թերթի թղթակցին Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է ռուսական «Իզվեստիա» թերթի թղթակից Գրիգորի Կլիմովին ներառել «սև ցուցակում»։
- ԱԳՆ-ն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու փաստը Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը...
-
21:47
Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին
-
21:32
ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
-
20:48
Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը
-
19:14
Ղազախական ակնարկը հայկական բիզնեսին
-
19:11
Կարո Փայլանը Թուրքիայի ՊՆ-ից պահանջել է պատասխանել ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլանի վերաբերյալ մի շարք հարցերի
-
18:55
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան փետրվարին
-
18:40
YouTube-ը նշել է 2019 թվականի ամենատարածված երաժշտական տեսահոլովակները
-
18:20
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը
-
18:03
Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Երևանում դեսպանություն բացելու նախագիծը
-
17:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի Թագավորության վարչապետին
-
17:21
Զինհաշմանդամ մարզիկները մասնակցել են անվասայլակով բասկետբոլի առաջնության եզրափակիչ փուլին. հաղթել է Իրանի թիմը
-
17:16
Կառավարությունը նախատեսում է փուլ առ փուլ անցում կատարել կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման անկանխիկ համակարգին
-
17:14
Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը
-
17:00
Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԱՀԿ համաժողովին
-
16:58
Ստորագրվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) համատեղ արձանագրություն
-
16:51
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում
-
16:31
Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ գործող նախագահ
-
16:05
Գրողների միությունը պետք է ոչ միայն զգա ժամանակի զարկերակը, այլև ժամանակից առաջ ընկնի. Արմեն Սարգսյան
-
15:11
Աշխարհում ամենաթանկ տոնածառը տեղադրված է իսպանական հյուրանոցում
-
14:01
Մենք նպատակաուղղված ենք Հայաստանում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ. Փաշինյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
10:25
Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ ճնշումից
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
12:33
Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միաժամանակ չեղարկեն որոշ գործող տուրքեր. Պեկին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 6 կմ/ժ