ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է գրիպը, որի մասին այդքան խոսում են

medicine.news.am

Մեզնից շատերը գրիպը հաճախ շփոթում են մրսածության հետ, սակայն այս հիվանդությունը շատ ավելի վտագնավոր է: Այսպես, գրիպը շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդություն է, որի վիրուսն այժմ ունի ավելի քան 2 հազար տարատեսակ:

Յուրաքանչյուր տարի 250-500 հազար մարդ տարեկան մահանում է գրիպից (հիմնականում 65 տարեկանից մեծ), իսկ աշխարհի բնակչության 5-20%-ը առնվազն մեկ անգամ է հիվանդանում գրիպով: Գիպի համաճարակները հիմնականում տարածվում են աշուն-ձմեռ շրջանում: Հետազոտությունների համաձայն՝  համաճարակի վտանգն ավելի մեծ է, երբ օդի ջերմաստիճանը +5-ից −5,  քանի որ օդի խոնավությունը փոքրանում է՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով վիրուսի՝ օրգանիզմ ներթափանցելու համար: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, ով վիրուսը տարածվում է հազի կամ փռշտոցի միջոցով: Նշենք, որ հիվանդը վարակիչ է հիվանդության առաջին ժամերից մինչև հիվանդության 5-7 օրը: Վիրուսը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ուղով: Քանի որ գրիպի վիրուսը կարող է պահպանվել նաև օրգանիզմից դուրս, այն կարող է փոխանցվել նաև առօրյա օգտագործման իրերի միջոցով: Վերջին տարիներին գրիպի մի շարք վարակներ փոխանցվում են նաև այլ ուղիներով՝ ինչպես օրինակ սննդի կամ շփման միջոցով:

Երբ հարուցիչն ընկնում է օրգանիզմ, մի քանի ժամ՝ նույնիսկ 1-3 օր հիվանդության որևէ ախտանշան չի առաջանում: Հիվանդներից մի մասի մոտ կարող են նկատվել գրիպի նախանշաններ` թեթևակի թուլություն, դող, մկանացավեր, ինչպես նաև ջերմաստիճանի բարձրացում: Սակայն առավել հախաճ հիվանդությունը սկսվում է հանկարծակի. ջերմաստիճանն արագ բարձրանում է, նկատվում են գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն: Չի բացառվում նաև սրտխառնոցը և փսխումը:

Տարբերում են վիրուսի 3 տիպ` A, B և C: Գրիպի A տիպի վիրուսը խիստ փոփոխական է: Հետևաբար գոյանում են վիրուսի նոր տեսակներ, որոնք էլ առաջացնում են համաճարակներ: A տիպի վիրուսը հավասարապես վտանգավոր է համարվում ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար: Ընդ որում, մինչև 1997 թվականը համարվում էր, որ կենդանիների այս վիրուսը չի կարող փոխանցվել մարդկանց: Այդ ժամանակ թռչուններից մարդկանց է փոխանցվել H5N1 վիրուսը, որը մեծ մահացությունների պատճառ դարձավ: Գրիպի այս տեսակը ստացել է թռչնի գրիպ անվանումը: Վերջին տարիներին տարածված է նաև գրիպի А տիպի ևս մեկ ենթատիպի՝ H1N1-ի կենդանիներից՝ մասնավորապես խոզերից, մարդկանց փոխանցվելու դեպքերը:

Գրիպի B և  C տիպի վիրուսներն ունեն համեմատաբար կայուն անտիգենային կառուցվածք և լուրջ համաճարակներ չեն առաջացնում:

Նշենք, որ գրիպի համաճարակները բռնկվում են բավականին հաճախ՝ հարուրամյակի ընթացքում 3-4 անգամ: Գրիպի առաջին համաճարակը պաշտոնապես գրանցվել է 1580 թվականին: Ամենավտանգավոր համաճարակը գրանցվել է 1918-1920 թվականներին: «Իսպանկա» անվանումը ստացած այդ համաճարակը խլել է 20 մլն մարդու կամ աշխարհի բնակչության 40 տոկոսի կյանքը: Այս վիրուս բավականին արագ է «գործել». առավոտյան առողջ մարդը երեկոյան կարող էր մահանալ վիրուսից: 1957-58 թվականներին տարածվել է գրիպի նոր համաճարակ, որը ստացել էր Ասիական գրիպ անվանում:  Միայն ԱՄՆ-ում այս վարակի պատճառով մահացել է ավելի քան 70 հազար մարդ:  1968-69 թվականներին Հոնկոնգում բռնկվել է գրիպի հերթական համաճարակը, որը խլել է մոտ 34 հազար մարդու կյանք: Հոնկոնգյան գիպով հիմնականում վարակվել են տարեց մարդիկ:

1995-2010 թվականներին արձանագրվել է այսպես կոչված Թռչնի գրիպի, իսկ 2009-2010 թվականներին՝ Խոզի գրիպի համաճարակներ:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: