ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ադրբեջանում իրավիճակը սարսափելի է, Հայաստանում լուրջ առաջընթաց է». Amnesty International

Armenpress

Ադրբեջանի կառավարությունն իր գործողություններով ցանկանում է միանշանակ ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որևէ քննադատություն իր հասցեին, Վաշինգտոնում կայացած քննարկման ընթացքում հայտարարել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել Բալսոնը.

«Կասկած չկա՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սարսափելի է. հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են Ադրբեջանի կառավարության կողմից ինչպես երկրի ներսում այդպես էլ՝ սահմաններից դուրս»:

Վաշինգտոնի ազգային մամուլի ակումբում կայացած քննարկումը նվիրված էր Ադրբեջանում ձերբակալված լրագրող և բլոգեր Մեհման Հուսեյնովին, ով այս շաբաթ հացադուլ է հայտարարել: Հուսեյնովին ձերբակալել էին երկու տարի առաջ, 2017-ի հունվարին, այն բանից հետո, երբ երիտասարդ լրագրողը համացանցում տեղադրել էր Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պետպաշտոնյաների շքեղ տների լուսանկարներ: 

«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում, Դանիել Բալսոնը խոսել է նաև Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին, ընդգծելով, որ երկրում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության խաղաղ փոխանցումը տպավորիչ էր:

«Մենք այս դիտարկում ենք որպես երկրի քաղաքացիական հասարակության լուրջ առաջընթաց»,- նշել է Բալսոնը:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, մնում են դեռևս մի շարք խնդիրներ, որոնք մտահոգում են իրավապաշտպաններին: Դրանց թվում է քաղաքացիների նկատմամբ նախաքննական ձերբակալությունների կիրառումը, երբ մարդկանց մինչ դատն ազատազրկելու ավանդույթը մնում է: Մեկ այլ խնդիր, որը միավորում է Հարավային Կովկասի բոլոր երկրներին՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների անբավարար ապահովումն է.

«Սեռական փոքրամասնությունների իրավունքները մեծ խնդիր են ամբողջ տարածաշրջանի համար: Նրանց հաճախ զրպարտում և մեկուսացնում են՝ զրկելով սեփական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: