Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կսկսվի հունվարի 14-ին
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կսկսվի հունվարի 14-ին ժամը 10:00-ին:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանի առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Նախորդ ԱԺ-ում դա եղել է քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը, որվ 74 տարեկան է: Այս անգամ եւս ամենատարեց պատգամավորը նա է:
Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, գրում է News.am-ը:
Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին ԿԸՀ արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը եւ ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվում են:
Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝
1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում. 2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն. 3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ. 4) մշտական հանձնաժողովների ստեղծում. 5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ. 6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
Այս անգամ օրակարգում Կառավարության առաջարկությամբ ընդգրկվել է նաեւ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը:
Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:
Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:
Նշենք, որ այս խորհրդարանը կունենա 132 պատգամավոր եւ երեք խմբակցություն: «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 պատգամավոր, ԲՀԿ-ն՝ 26 եւ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր:
Ըստ նախնական տեղեկությունների, ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրվի Արարատ Միրզոյանը: ԱԺ փոխնախագահներ կլինեն «Իմ քայլը» դաշինքից Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, իսկ երրորդ փոխնախագահի պաշտոնը (որն օրենսդրությամբ պետք է տրվի ընդդիմությանը) բաժին կհասնի ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը: Թեեւ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ իրենք առաջադրելու են Մանե Թանդիլյանի թեկնածությունը, սակայն «Իմ քայլը» դաշինքը մտադիր է քվեարկել ԲՀԿ-ի թեկնածուի օգտին:
Ըստ նախնական հայտարարությունների, «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը, ԲՀԿ-ն խմբակցության ղեկավարի մասով հայտարարություն չի արել, ըստ ամենայնի դա կլինի Գագիկ Ծառուկյանը, ինչպես նախորդ ԱԺ-ում, իսկ քարտուղարը կլինի Արման Աբովյանը: Իսկ Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կղեվավարի Էդմոն Մարուքյանը, քարտուղարը կլինի Գեւորգ Գորգիսյանը:
Նախորդ ԱԺ-ում 9 մշտական հանձնաժողովների փոխարեն կլինի 10 կամ 11 հանձնաժողով: Մասնավորապես, ըստ նախնական տեղեկությունների, կստեղծվի ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, որը կգլխավորի ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը: Բացի այդ, կառանձնացվի Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողով, որը կգլխավորի ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը:
Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովը վարչապետ չի ընտրելու, այլ «ՀՀ նախագահը խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 1,03 կմ/ժ