Հայաստանի առաջին հանրապետության կին պատգամավորները

Հայաստանում հայ կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք ունեցել են 1919թ.-ից: Այդ տարվա մարտ ամսին կայացած խորհրդարանական առաջին ընտրություններում ընտրվել են երեք կին պատգամավորներ՝ երեքն էլ՝ ՀՅԴ-ից: Այդ ընտրություններում, որոնք առաջինն էին հայ ժողովրդի պատմության մեջ, խորհրդարանի 80 տեղերից 72-ը զբաղեցրին օրվա իշխող ուժի՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչները , հայտնում է Aniarcs.am-ը:
Կատարինե Զալյան-Մանուկյան
Կատարինեն եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության իրական հիմնադիրներից Արամ Մանուկյանի կինը: Նրանք ամուսնացել են 1917-ին, երբ Արամը Երևանի «դիկտատորն» էր: Նրանց ամուսնական կյանքը տևեց երկու տարուց էլ պակաս, քանի որ 1919-ի հունվարի 29-ին Արամը մահացավ բծավոր տիֆից: Կատարինեն եղել է բժշկուհի՝ նվիրվել որբերի ու գաղթականների օգնության գործին:
Կատարինեն խորհրդարանի պատգամավոր ընտրվեց Արամի մահից երկու ամիս առաջ: Դուստրը՝ Սեդա Մանուկյանը, մի քանի ամսական էր: Երբ Հայաստանը խորհրդայնացավ, Կատարինեն մանկահասակ դստեր հետ ապաստանեց քրոջ բնակարանում, ապա մեկնեց Կրասնոդար՝ Արամի ազգականների մոտ: 1927-ին վերադարձավ Երևան և կրկին նվիրվեց բժկությանը:
Կատարինեն մահացել է 1965-ին:
Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան
Ծնվել է 1886 թ., Էդիրնեում: Միջնակարգ կրթությունն ստացել է Ֆիլպեում (ներկայիս Պլովդիվ): Ընդամենը 16 տարեկան էր, երբ նա՝ եռանդով լեցուն և հայրենիքին ծառայելու գաղափարներով ներշնչված, իր ճանապարհին հանդիպեց ապագա ամուսնուն՝ հեղափոխական Սարգիս Բարսեղյանին: Նրա թելադրանքով օրիորդների մի խմբակ ստեղծեց, որը լուսավորություն և հեղափոխական գաղափարներ տարածելու նպատակ ուներ: Այնուհետև Ժնև մեկնեց՝ ուսանելու գրականություն և մանկավարժություն: Այս շրջանում էլ սկսեց ստեղծագործել՝ Էտնա կեղծանունով: Հետագայում նրա պատմվածքները լույս տեսան առանձին գրքով՝ «Փոթորիկեն վերջ»:
Ուսումն ավարտելուց հետո ուսուցչություն է արել Կերասոնում և Վանում: Պերճուհու և Սարգսի ամուսնական կյանքը կարճ է տևել: 1909-ին նրանք ամուսնացան, իսկ 1915-ին Սարգիսը, որ վարում էր Պոլսի ՀՅ Դաշնակցության բյուրոյի գործավարությունը, հարյուրավոր հայ մտավորականների հետ ձերբակալվեց և նահատակվեց: Իր հետագա կյանքը Պերճուհին նվիրեց զավակին ու մարդկանց ծառայելուն: Նա տեղափոխվում է Բուլղարիա, անուհետև՝ Թիֆլիս, իսկ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո անցնում է Երևան և ընտրվում խորհրդարանի պատգամավոր: Նա ընդգրկվեց Ամերիկյան խնամատարության կոմիտեում: Հայաստանի հանրապետության անկումից հետո շատերի պես բռնեց գաղթի ճամփան: Որոշ ժամանակ Սոֆիայում բնակվելուց հետո վերջնականապես հաստատվեց Փարիզում, որտեղ պաշտոնավարեց Նանսենյան գրասենյակում և շարունակեց գրական գործունեությունը: Մահացավ 1940-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:
Վարվառա (Վարյա) Սահակյան
Ավետիք Սահակյանի (Հայր Աբրահամի) կինն էր: Առաջին հանրապետության տարիներին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և ընդգրկվել կրթական ծրագրերում: Հենց այդ շրջանում նա ծանր կորուստ կրեց. անհրաժեշտ դեղորարքի պակասից մահացավ նրա զավակը:
Դրան հաջորդեց՝ Հայաստանի խորհրդայնացումը, ամուսնու բանտարկությունը: Փետրվարյան հեղափոխության ժամանակ Վարյան, ամուսինը և երկու զավակները ոտքով փախան Թավրիզ: Այստեղ վեց տարի ապրելուց հետո Սահակյանները փոխադրվեցին Հարավային Իրան, հետագայում՝ Իրաք: Սակայն կլիման չափազանց վատ անդրադարձավ Վարյայի առողջության վրա, այժմ էլ ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել Լիբանան:
Բեյրութում Վարյան նորից ներգրավվեց հասարակական գործունեության մեջ՝ մասնակցելով Օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին: 1932-ին ճակատագիրը մի նոր հարված հասցրեց. նա կորցրեց մյուս զավակին, մեկ տարի անց՝ ամուսնուն: Այս հարվածները վերջնականապես քայքայեցին Վարյայի առողջությունը, և շատ չանցած նա կնքեց իր մահկանացուն:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ