ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտոնական Մոսկվան Բաքվում ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին գրություն է ուղարկել Ադրբեջանի դեսպանատուն

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը Ադրբեջանի օդանավակայաններում իր քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ գրություն է ուղարկել ՌԴ-ում այդ երկրի դեսպանատուն: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: 

«Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ արտգործնախարարությունից Ադրբեջանում իր քաղաքացիների նկատմամբ էթնիկ պատկանելությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքի մասին հուշագիր է ստացել»,-«Ռիա Նովոստի»-ին հայտնել է իր դիվանագիտական աղբյուրը: 

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հունվարի 11-ին հույս էր հայտնել, որ Ադրբեջանը վերջ կտա ՌԴ քաղաքացի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքին և չի արգելի նրանց մուտքն Ադրբեջան:

Գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան, մասնավորապես, մատնանշել էր սոցկայքերում արված գրառումներում ադրբեջանական իշխանությունների կողմից էթնիկ ծագմամբ պայմանավորված ՌԴ քաղաքացիների նկատմամբ  ցուցաբերվող խտրական վերաբերմունքը:

«Նախորդ տարվա ընթացքում մենք տեղեկացել ենք առնվազն 16 դեպքի մասին, երբ էթնիկ ծագմամբ պայմանավորված՝ ՌԴ քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Այդ քաղաքացիներին սպասեցրել են, ապա՝ առանց որևէ պատճառաբանության, հետ ուղարկել ՌԴ»,-նշել էր Զախարովան:

Զախարովան նշել էր, որ ՌԴ իշխանություններն Ադրբեջանին բազմիցս հորդորել են վերջ տալ այդ պրակտիկային, քանի որ դրանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից ընդունելի չեն:

«Ադրբեջանի իշխանությունները վստահեցրել են, որ կշտկվի իրավիճակը, և մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա»,- հույս էր հայտնել ՌԴ ԱԳՆ խոսնակը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: