ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը Վաշինգտոնից պահանջել է անհապաղ ազատ արձակել իրանցի լրագրողուհուն

Вестник Кавказа

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քաղաքական խաղ է որակել ԱՄՆ-ի կողմից Press TV հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալությունը և կոչ  արել անհապաղ ազատ արձակել նրան: Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը:

«Հաշեմիի ձերբակալությունը ԱՄՆ-ի կողմից անընդունելի քաղաքական քայլ է և խոսքի ազատության ուղղակի խախտում է և անմեղ մարդու նկատմամբ քաղաքական լիազորությունների չարաշահում: ԱՄՆ-ը պարտավոր է անհապաղ ազատել նրան»,- ասել է Զարիֆը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող լրագրողուհին «նաև Իրանի քաղաքացի է, ուստի Թեհրանն իրավունք ունի պաշտպանել նրա շահերը»:

Նշենք, որ Հաշեմին ծնվել է ԱՄՆ-ում: Նա ձերբակալվել է ԱՄՆ ժամանելուց անմիջապես հետո օդանավակայանում: Նա ուղևորվել էր ԱՄՆ-ը՝ տեսակցելու հիվանդ եղբորն ու մյուս հարազատներին: Ձերբակալման պատճառների մասին դեռևս պաշտոնապես չի հաղորդվել:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: