ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել կենցաղային մշակույթի նման բարձր մակարդակ. ռուս լրագրողին հիացրել է Հայաստանը

tcc.com.ua

Մարդու իրավունքների հարցերի խորհրդի անդամ և լրագրող Եկատերինա Վինոկուրովան այցելել է Հայաստան և ապշել։ Ինչպես գրում է Online812 պարբերականը` կինը նշել է, որ երկիրն այնքան գեղեցիկ է, որ թվում է, թե այն պատճենվել է բացիկից: Նրան հիացրել են լեռները, հնագույն վանքերը և հին շենքերը: Վինոկուրովան նկատել է նաև  մարդկանց ներքին գեղեցկությունը: Նա նշել է, որ Հայաստանն իրավացի կովկասյան հպարտության երկիր է:

«Ճիշտ հպարտությունը մյուսներին նկատողություն անելը չէ։ Դա քեզանից սկսելն է։ Նույնիսկ ինքնաթիռի վայրէջքի ժամանակ տարեցներին, ընտանիքներին թողնում են առաջ անցնել, իսկ հետո սկսվում է անհավանական քաղաքավարությունը։ Անհավանական կրթվածությունը, այդպես ուղղակի չի լինում։ Ես իսկապես աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել կենցաղային մշակույթի նման բարձր մակարդակ:  Հայաստանը` որպես քրիստոնեական երկիր, ինձ ավելի հոգեհարազատ է, քան որոշ մռայլ շրջանները», – նշել է Վինոկուրովան։

Նա նաև հայտնել է, որ շատ ուրախ է մկրտության գիշերը հին եկեղեցիներից մեկում անցկացնելու համար:





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    18 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: