ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինձ պատվավոր հայ եմ զգում. Սերենա Ուիլյամսը սկսել է հայերեն սովորել

Reuters

Աշխարհահռչակ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով ամուսնացած է Reddit  սոցիալական ցանցի հիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանի հետ, հայտնել է, որ սկսել է հայերեն սովորել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով tennisworldusa.org կայքը, Սերենա Ուիլյամսը պատմել է, որ օրվա ընթացքում դանդաղ տեմպերով հայերեն է սովորում. «Բայց դա ոչ ամեն օր: Սխալ կլինի այդպես ասել: Սովորում եմ դանդաղ տեմպերով, որքան ժամանակը թույլ է տալիս: Երեկ Ալեքսիսը պատմում էր, թե ինչպիսին են հայերը, նրանց մշակույթը. նրանցից շատերն ինքնուրույն են, շատ են գործարարները:  Դա հաճելի է և հետաքրքիր: Ինչպես մի անգամ ասել եմ,  ամուսնուս և դստերս գործոնով պայմանավորված՝ ես ինձ զգում եմ որպես պատվավոր հայ:

Բոլոր հայերը ում հետ ես շփվում եմ, ասում են, որ հպարտանում են ինձանով: Իսկապես շատ լավ է նոր և տարբեր մշակույթներ բացահայտելը»,- ասել է Ուիլյամսը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: