ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց կալանավայր

meganews.am

ԱԺ նախկին պատգամավոր, գենարալ Մանվել Գրիգորյանն արդեն տեղափոխել է «Երևան Կենտրոն» ՔԿՀ։  Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, նրա շահերի պաշտպան Արսեն Մկրտչայնն ասաց, որ ազատության մեջ գտնելու ընթացքում բժշկական միջամտություններ են կատարվել, հնարավոր է համեմատաբար ավելի լավ լինի,  քան կալանավորման ժամանակահատվածում, հաղորդում է Panorama.am։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին, ով 2018-ի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ  դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Ա. Մկրտչյանի կարծիքով, պայմանավորված նախագահող դատավորի անձնից, կանխատեսելի էր  դատարանի այսօրվա որոշումը։

«Նախագահող դատավորը նախկին կալանքները տվող դատավորի գործընկերն է, նույն տրամաբանությամբ, նույն օրենքի պատկերացմամբ։ Բնականաբար, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել, ոչ մի նորություն չկա։ Այնպես չէ, որ պաշտպանական կողմը  պատրաստ չէր նման լուծումների։ Պետք է աշխատենք»,- ասաց Ա. Մկրտչյանը։

Նրա խոսքով, սա ամենաճիշտ լուծումը չէր թեկուզ վարույթն իրականացնող մարմնի համար, որովհետև քննչական բոլոր գործողություները, նշանակված փորձաքննություններն ավարտվել էին։  Ա. Մկրտչյանի կարծիքով, կալանավորման հիմքեր չկային։ Դատարանի որոշման հիմքում, նրա խոսքով, դատախազության ենթադրությունն է դրված, որ նա կարող է քննությանը խոչընդոտել։

Հարցին հնարավո՞ր է այս կալանավորումից հետո դիմել ՄԻԵԴ, թեև ավելի վաղ հայտարարվել էր, որ Մ. Գրիգորյանը չի ցանկանում ՀՀ-ին դատի տալ, փաստաբանն ասաց. «Հնարավոր է։ Այս պահի դրությամբ, քանի որ դեռևս պատշաճ կերպով չենք ծանոթացել որոշմանը, կուսամնասիրենք։ Կարծում եմ՝ ոչ մի բանն էլ այլևս չենք բացառի»։ 

Մանվել Գրիգորյանը կալանավորված էր հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: