ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիան հետ է կանչել Իտալիայում իր դեսպանին

Ֆրանսիան հետ է կանչել Իտալիայում իր դեսպանին խորհրդակցությունների համար: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում

«Ֆրանսիային և Իտալիային միավորում է ընդհանուր պատմությունը, նրանք մեկ ճակատագիր ունեն: Նրանք միասին կառուցել են Եվրոպան և աշխատել հանուն խաղաղության», - նշվում է կոմյունիկեում, որտեղ ընդգծվում է նաև, որ «Ֆրանսիան խորապես կապված է այդ բարեկամական հարաբերություններին, որոնք սնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն անթույլատրելի սադրանքն էր անվանել Իտալիայի փոխվարչապետի հանդիպումը Ֆրանսիայում ամիսներ շարունակ բաղոքի ակցիաներ անցկացնող դեղին բաճկոնների առաջնորդներից մեկի հետ, որից հետո նա Twitter-ում լուսանկար էր հրապարակել և ստորագրել այն հետևյալ կերպ` «Փոփոխությունների քամին հատում է Ալպերը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: