ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում մտադիր են քրեական պատիժ սահմանել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի քարտեզի համար

Վրաստանի իշխանությունները կարող են քրեական պատասխանատվություն սահմանել այնպիսի քարտեզներ կազմելու կամ տարածելու համար, որոնց վրա Վրաստանի կազմում ներառված չեն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները: Նման օրինագիծ քննարկվում Է երկրի խորհրդարանում:

Փետրվարի 18-ին ուղղումների փաթեթը կքննարկեն խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի նիստում:

Համաձայն նախագծի՝ նախատեսվում է քրեական օրենսգրքում ավելացնել 343 հոդվածը, որի համաձայն, Վրաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ քարտեզի տպագիր հրատարակության պատրաստումը, արտադրությունը, տարածումը, գովազդումը, իրացումը, Վրաստան դրա ներմուծումը կամ այնտեղից դուրսբերումը կարող Է պատժվել տուգանքով կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկմամբ:

Տուգանքի նվազագույն գումարը կկազմի 2 հազար լարի (ավելի քան 760 դոլար), սակայն ստույգ գումարը կորոշի դատարանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: