ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչու ԵԱՀԿ Մինսկի խումբն այս անգամ Ստեփանակերտ չի գնացել. պարզաբանել է Դավիթ Բաբայանը

ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանային այցի շրջանակներում այս անգամ Ստեփանակերտում չի լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Համանախագահները տարածաշրջան այցի շրջանակներում գրեթե միշտ այցելում են նաև Արցախի Հանրապետություն: Լինում են մի շարք բացառություններ, երբ չեն գալիս: Եղանակային խնդիրները կարող են լինել պատճառ, և մի քանի անգամ նման բան եղել է, որ ծրագրված է եղել այցը, բայց հանդիպում չի ստացվել, չգալու պատճառ կարող է լինել նաև այցի թեմատիկան»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը պարզաբանեց՝ այս անգամ համանախագահները եկել են, որպեսզի կազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և պատասխանատուների միջև հանդիպումը:

«Այդ դեպքերում նրանք սովորաբար Արցախ չեն գալիս: Գալիս են, որ պայմանավորվեն ղեկավարների հանդիպման տեղի, ժամի վերաբերյալ,- ասաց նա՝ նշելով, որ չգալու պատճառի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խումբն անձամբ է հայտնել,- նախկինում էլ մի քանի անգամ եղել է նման բան»:

Դավիթ Բաբայանի նկատառմամբ՝ Արցախը չի մնում դուրս ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այս այցի շրջանակներից: «Պարզապես այցի թեման Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումն է: Իսկ նման դեպքերում սովորաբար նրանք չեն այցելում Ստեփանակերտ»:

Հիշեցնենք, որ Երևանում են տարածաշրջանային այցով ժամանած, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք արդեն հանդիպել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր նախատեսված է նրանց այցը Բաքու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: