ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 488,56 դրամ ԱՐԾԱԹ - 241,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 327,8 դրամ

Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային:

Վարչապետը ողջունել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության պատվիրակության այցը Հայաստան՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում եղբայրական հարաբերությունների սերտացումը և զարգացումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա հունվարին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ Բոլնիսիում կայացած հանդիպմանը՝ նշելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա ներկայիս բարեկամական, աշխատանքային մթնոլորտը լավագույնս կխթանի համագործակցության ընդլայնումը և նոր մակարդակի կբարձրացնի այն: Այս համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է երկու երկրների միջև բարձրաստիճան հաճախակի փոխայցերի և տարբեր մակարդակներով քաղաքական կոնսուլտացիաների անցկացման կարևորությունը:

Նշելով, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում՝ Լևան Իզորիան կարևորել է ՀՀ պաշտպանության նախարարի հետ այսօրվա հանդիպումը և դրա արդյունքներով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի ստորագրումը: Նրա խոսքով՝ Վրաստանը շահագրգռված է ամրապնդելու և խորացնելու բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստ է շարունակել արդյունավետ փոխգործակցությունն այդ ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական պաշտպանական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով ինչպես ընթացիկ գործընկերությունն ամրապնդելու, այնպես էլ նոր նախաձեռնություններ իրականացնելու փոխադարձ պատրաստակամությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման, հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերի շուրջ և երկուստեք ընդգծել այդ ուղղությամբ փոխադարձ ջանքերի կարևորությունը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում: Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանը կարևորում է տարածաշրջանային բարիդրացիական հարաբերությունների հաստատումը և սատարում է հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 6 կմ/ժ
1 C°
 
  10° 
28.03.2019
  10° 
29.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: