Թուրք-ամերիկյան հարաբերություններ. տարաձայնությունները խորանում են

Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին դարձել են խնդրահարույց` չնայած այն հանգամանքին, որ երկրները ռազմավարական դաշնակիցներ են: Կողմերի միջև ժամանակի ընթացքում կուտակվել են բազմաթիվ տարակարծություններ, որոնք կապված են մասնավորապես Սիրիայի ճգնաժամի, ռուս-թուրքական ջերմացման (այս համատեքստում C-400-ների գնումը), Թուրքիայում հեղաշրջման փորձին ամերիկյան վարչակազմի արձագանքի, Ֆեթուլլահ Գյուլենի ԱՄՆ-ում գտնվելու, Ջամալ Խաշոքջիի սպանության և այլ հարցերի հետ:
Անդրադառնալով այս հանգամանքներից Սիրիայի ճգնաժամին` հարկ է նշել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակից ԱՄՆ-ի դեմ լարված է նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ը զինում է հարևան Սիրիայում քուրդ զինյալներին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ։ Քրդական այդ խմբերին Թուրքիան համարում է ահաբեկչական: ԱՄՆ-ն իր հերթին զայրացած է, որ Թուրքիան մինչև մոտ 2015 թվականն աչք է փակել «Իսլամական պետության» և ջիհադական այլ խմբերի վրա՝ սահմանի երկու կողմում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Չնայած Էրդողանի կողմից ժամանակ առ ժամանակ հնչող երկու երկրների հարաբերությունները «երբևէ այսքան մոտ չեն եղել, քան ներկայում» արտահայտությանը, ակնհայտ է, որ 2 երկրների միջև հարաբերություններն առնվազն մի քանի տարի է մնում են լարված: Թուրքիայում շատերը դեռ այն կարծիքին են, որ Ամերիկայի մատը խառն է եղել ձախողված հեղաշրջման գործում. համոզմունքն ամրապնդվում է այն փաստով, որ հեղաշրջման կազմակերպման գլխավոր կասկածյալ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը ապրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Էրդողանը ձգտում է հասնել իմամի արտահանձնմանը։ Գյուլենի դեմ ապացույցները կուտակվում են ու դեռ հեռու են ավարտից:
Անկարայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունների պատճառներից մեկն էլ Թուրքիայի կողմից ռուսական C-400-ի ձեռքբերման որոշումն էր: 2018թ. ամռանն ԱՄՆ–ն 90 օրով արգելափակեց Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը: Այնուհետև Պենտագոնը զեկույց ներկայացրեց, համաձայն որի՝ Թուրքիան պատժամիջոցների առաջ կկանգնի, եթե գնի ռուսական ՀՕՊ համակարգերը։ Որպես այնընտրանք ԱՄՆ–ն Թուրքիային առաջարկում է ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգը։ 2018թ. դեկտեմբերին ԱՄՆ հայտարարեց, որ պետդեպարտամենտը թույլատրում է Թուրքիային մոտ 3,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքով գնել իրենց համակարգերը։ Թուրքիան մերժեց ռուսական ռազմական պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասին որոշումը վերանայելու Վաշինգտոնի առաջարկը: Որպես պատճառ մատնանշեց, որ Միացյալ Նահանգները գործընկերներին Patriot ՀՕՊ համակարգի ձեռքբերման համար զեղչ չի տրամադրում և հրաժարվում է տեխնոլոգիաների փոխանակումից: Անկարան նախապես զգուշացրել էր, որ կդիտարկի C-400-ի վերաբերյալ իր որոշումը վերանայելու հնարավորությունը միայն ԱՄՆ-ից զեղչ ստանալու և տեխնոլոգիաների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունների պայմանով:
Իսկ ինչ վերաբերում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոքջիի սպանությանը, ապա Թուրքիան շահարկում է նրա անհետացման մասին սկանդալը`ԱՄՆ-Սաուդյան հարաբերություններում սեպ խրելու մտայնությամբ: Երկու երկրները մրցակցում են Մերձավոր Արևելքում տարածաշրջանային ազդեցության համար: Սաուդյան Արաբիան ապավինում է Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ ռազմաքաղաքական դաշինքին, իսկ Թուրքիան, ընդհակառակը, մերձենալով Ռուսաստանի և Իրանի հետ, փորձում է թուլացնել ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում: Լրագրողի սպանության հետևանքով ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Սաուդյան Արաբիայի և Արևմուտքի հարաբերությունների վրա: Նման սցենարը մտնում է նաև Ռուսաստանի հետաքրքրությունների մեջ: ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների սրումը ձեռնտու է Ռուսաստանին այնքանով, որ արդյունքում տարածաշրջանում կթուլանա ԱՄՆ ազդեցությունը:
Վերոթվարկյալ բոլոր գործոնների առկայությունն իր հերթին կարող է անդրադառնալ Հայաստանի վրա` կանգնեցնելով դժվարությունների առջև ոչ միայն թուրք-ամերիկյան, այլև վերջին շրջանում առավել խորացող ռուս-ամերիկյան և իրանա-ամերիկյան բարդ հարաբերությունների առումով: Այստեղ մենք գործ ունենք երեք խոշոր տերությունների հետ, որոնք շրջապատում են Հայաստանը և դրանց զարգացումները կա´մ ուղղակի ազդում են, կա´մ կարող են ազդել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ անմիջապես Հայաստանի վրա: Այս հանգամանքները հաշվի առնելով` հարկ է փաստել, որ հավելյալ մեծ ջանքեր գործադրելու կարիք ունենք արտաքին քաղաքականության ոլորտում:
այլ նյութեր այս թեմայով
- Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ը ուշացնում է F-16-երի մատակարարումները Թուրքիայի ՌՕՈւ-ի համար «Այդ հարցը դեռ սեղանին է»,- ասել է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Մադրիդ մեկնելուց առաջ տված...
- Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ Էրդողանն ու Բայդենը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների տարբեր ասպեկտները և տարածաշրջանային գործընթացները:
- Թուրքիայում արտահերթ ընտրություններ չեն լինելու. Էրդողան Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կպայքարի նախագահի պաշտոնի համար ընտրություններում, որոնք, ըստ նրա, կանցկացվեն...
- Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին կարող է հայտարարել հուլիսի 3-ին, երբ կհանդիպեն...
- Մի խումբ թուրք բարձրաստիճան զինվորականներ այցելել են Ադրբեջան Այցի շրջանակներում թուրք զինվորականները հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:
այլ նյութեր այս թեմայով
- Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ը ուշացնում է F-16-երի մատակարարումները Թուրքիայի ՌՕՈւ-ի համար «Այդ հարցը դեռ սեղանին է»,- ասել է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Մադրիդ մեկնելուց առաջ տված...
- Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ Էրդողանն ու Բայդենը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների տարբեր ասպեկտները և տարածաշրջանային գործընթացները:
- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել Այցի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Ամերիկայի Միացյալ...
- Բայդենը նախատեսում է իր թեկնածությունը քվեարկության դնել երկրորդ ժամկետի համար. Սպիտակ տուն Սպիտակ տան մամուլի քարտուղարը հերքել է New York Times-ի ավելի վաղ հրապարակված այն պնդումները, որ 79-ամյա գործող նախագահի...
- Բայդենը մեկնում է Հոլիվուդ 54-ամյա հումորիստը նաև թվիթերյան իր միկրոբլոգում կիսվել է, որ առաջիկա եթերի հետ կապված «ոչ մի անսարքություն» չկա:
այլ նյութեր այս թեմայով
- Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ը ուշացնում է F-16-երի մատակարարումները Թուրքիայի ՌՕՈւ-ի համար «Այդ հարցը դեռ սեղանին է»,- ասել է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Մադրիդ մեկնելուց առաջ տված...
- Էրդողանը նախատեսում է բանակցել Պուտինի հետ «Այս շաբաթ ես նախատեսում եմ բանակցել պարոն Պուտինի հետ», - ասաց նա։
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ու Թուրքիան «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն...
- Ամերիկյան պատժամիջոցները կարող են սերտացնել ռուս-թուրքական հարաբերությունները Անկարան արդեն արձագանքել է ԱՄՆ այս որոշմանը՝ նշելով, որ այն ոչ մի օրինական հիմնավորում չունի և կարող է բացասաբար...
- Ս-400 համակարգերը Թուրքիային կմատակարարվեն հուլիսի 9-ին. Haberturk Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՕՊ-ի համակարգերով ինքնաթիռները հուլիսի 9-ին Տվերի ավիաբազայից կթռչեն Թուրքիա:
-
21:30
Որքանո՞վ է հայ-թուրքական գործընթացն «առանց նախապայմանների»
-
20:14
ՆԱՏՕ-ն հուսով է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունների վավերացումը մեկ տարուց ավելի քիչ կտևի
-
18:43
Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները
-
18:04
Հայ-թուրքական գործընթաց. ո՞ւմ է տնտեսապես ավելի շահավետ
-
17:01
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել
-
16:00
Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ
-
15:49
Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Հրայր Թովմասյանից. Վերաքննիչը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը
-
15:08
Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից
-
14:28
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
12:53
Հակառակորդը երեկ կրակ է բացել Խաչիկ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
-
11:30
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն
-
10:08
Սահմանադրության օրը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է. Վահագն Խաչատուրյան
-
09:57
Ֆինլանդիան և Շվեդիան ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները
-
09:26
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. Փաշինյան
-
06:03
Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան
-
05:56
Երկրաշարժ Աշոցք գյուղից 11 կմ արևելք
-
21:04
ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ
-
20:09
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
-
19:59
«Լեռնային Արցախը» հանդես կգա VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում
-
19:10
Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
19:42
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 9,26 կմ/ժ