ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 911,13 դրամ ԱՐԾԱԹ - 272,06 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 656,56 դրամ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

parliament.am

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով, փետրվարի 26-ին Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Չերնիշենկոյի ուղեկցությամբ այցելել է Անհայտ զինվորի հուշակոթող և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

Աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահն այցելել է նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի, շրջայց կատարել հայկական կրթօջախում և հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Մոսկվա այցի օրակարգը, իշխանությունների դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ: Ազգային ժողովի նախագահը հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման համատեքստում ընդգծել է Ռուաստանում հայ համայնքի հատուկ դերը: 

ԱԺ պատվիրակության անդամները և համայնքի ներկայացուցիչները բաց և անկեղծ քննարկում են ծավալել Հայաստանին և Սփյուռքին վերաբերող հասարակական, կրթական, մշակութային մի շարք կարևոր հարցերի շուրջ: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 8 կմ/ժ
11 C°
 
10°  23° 
15.10.2019
10°  24° 
16.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: