ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր հաճոյախոսության միջազգային օրն է

Համացանցում շատ քիչ բան կարելի է գտնել այս հետաքրքիր տոնի՝ Հաճոյախոսության համաշխարհային օրվա մասին (World Compliment Day)։ Տոնը ստեղծողի մասին ևս տեղեկություններ չկան։ Ոմանք առաջարկում են տոնը մարտի 1-ին նշել, մյուսները՝ մարտի 21-ին։

Միակ հայտնի բանը տոնի նպատակն է՝ այն է հասարակ մարդկանց օրը վառ ու հիշարժան դարձնել, նրանց ուրախացնել բարի խոսքի, հաճոյախոսության միջոցով։

«Հաճոյախոսություն» բառը (կոմպլիմենտ) ֆրանսիական ծագում ունի ու նշանակում է գովասանքի, հիացմունքի, հարգանքի յուրահատուկ ձև։

Խոսքի զորությունը մեծ է. «Կարելի է սպանել խոսքով, կարելի է բուժել խոսքով»: Այս տոնը ոչինչ չի պարտադրում` ոչ նվերներ, ոչ հատուկ նախապատրաստում, ոչ էլ տոնական սեղանի պատրաստում: Պարզապես, այն կրկին հիշեցնում է մեզ խոսքի մեծ զորության մասին, որն ասված է անկեղծորեն ու սրտանց:

Կարևոր է նաև հիշել, որ հաճոյախոսությունը պետք է կարողանալ տեղին անել և կարողանալ պատշաճ կերպ ընդունել: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: