ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանում է․ նրան ընդունել է Իլհամ Ալիևը

azertac

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը սկսել է իր հարավկովկասյան այցելությունների շարքը և առաջինը այցելել է հարևան Ադրբեջան։ Ինչպես հայտնում է shantnews.am-ը, Լայչակին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

Թե ինչ են քննարկել կողմերը, չի լուսաբանվել, բայց հավանական է, որ քննարկումների առանցքում եղել է Արցախյան հակամարտությունը, քանի որ դրա մոնիտորինգով զբաղվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի խումբը (Կասպրշիկի խումբը), իսկ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության ձևաչափով։

Առաջիկայում նախատեսված է Լայչակի այցը նաև Հայաստան։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: