ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018-ին ավելի քան 27 հազար հայ ստացել է ՌԴ քաղաքացիություն

Reuters

Վերջին հինգ տարիներին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվն ավելացել է երկու անգամ։ ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ 2018-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է դարձել 269,4 հազար օտարերկրացի, այն դեպքում, երբ 2013-ին ՌԴ քաղաքացիություն ստացածների թիվը կազմում էր 135,8 հազար, փոխանցում է RT-ն։

2018 թվականին ավելի հաճախ Ռուսաստանի քաղաքացիություն ստացել են ուկրաինացիները (83 հազար մարդ), ղազախները (45.3 հազար), տաջիկները (35.7 հազար), հայերը (27.1 հազար) և ուզբեկները (21 հազար)։

Նշվում է, որ ՌԴ քաղաքացի դառնալ ցանկացող օտարերկրացիների թիվն ավելացել է Ռուսաստանում քաղաքացիության ինստիտուտի արդիականացման և մարդկանց առանձին խմբի համար քաղաքացիություն ձեռք բերելու լրացուցիչ արտոնությունների ստեղծման արդյունքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    29 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: