ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կլինի, եթե վերցնենք և ուղղակի ինքնասպանություն գործենք. Բաբայանը` հողեր հանձնելու մասին

Lragir.am

Մենք չենք կարող թուլացնել մեր անվտանգությունը և սպասել Ադրբեջանի քմահաճույքներին։ Այս մասին «Aysor»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը:

«Երբ խոսում են հեշտ տարբերակների մասին, սա մի քիչ նմանվում է հետևյալ իրավիճակին. միևնույն է, մարդու կյանքը մի օր վերջանում է. ի՞նչ կլինի, եթե վերցնենք և ուղղակի ինքնասպանություն գործենք և վերջացնենք։ Էլ ինչո՞ւ ենք տասնամյակներ տանջվում, տառապում, իմաստը ո՞րն է։ Հիմա նույնը սա է։ Ի՞նչ է նշանակում՝ ամենահեշտ տարբերակն այն է, որ հողերը հետ հանձնվեն։ Ինչի՞ համար է ամենահեշտ տարբերակը՝ հայ ժողովրդի կոտորածի՞։ Սա միանշանակ հայ ժողովրդի կոտորածի ամենահեշտ, արդյունավետ և Ադրբեջանի երազած տարբերակն է։

Երբ Արցախի անվտանգությունը թուլանա, վայրկյանական կարելի է ամեն ինչ լուծել, և սրանով տարածաշրջանում լրիվ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծել։ Բայց մենք համաձայն չենք սրան։ Հարցը մեր ժողովրդի ապագայի մասին է։ Մեծն Անդրեյ Սախարովն ասել է. «Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ամբիցիայի հարց է. հայերի համար Ղարաբաղը կյանքի և մահվան հարց է»: Մենք չենք կարող թուլացնել մեր անվտանգությունը և սպասել Ադրբեջանի քմահաճույքներին»,- ասել է Բաբայանը:

Նշենք, որ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն՝ անկախության ճանաչման դիմաց Ադրբեջանին վերադարձնելով մի քանի շրջաններ։ Ինչպիսի՞ն է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Զատուլինի այս խոսքերի առնչությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: