ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթովպիայում մարտի 11-ը սգո օր է հայտարարված

REUTERS/Tiksa Negeri

ՄԱԿ-ի հետ կապված կազմակերպությունների 19 աշխատակից է զոհվել Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետից: 168.am-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

«Նախնական տվյալներով՝ զոհվել է ՄԱԿ-ի հետ կապված կազմակերպությունների անձնակազմի 19 ներկայացուցիչ»,- ասված է կազմակերպության կայքում զետեղված հայտարարության մեջ:

Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի է ենթարկվել մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արևմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղևորվում էր Նայրոբի և ընկել է թռիչքից վեց րոպե անց:

Ավիաաղետի զոհ է դարձել 157 մարդ, այդ թվում՝ 149 ուղևոր և անձնակազմի ութ անդամները՝ Եթովպիայի քաղաքացիներ: Զոհվածների թվում են 35 երկրի քաղաքացիներ, ներառյալ Քենայի՝32, Կանադայի՝ 18, ԱՄՆ-ի՝ ութ, Մեծ Բրիտանիայի՝ յոթ, Ֆրանսիայի՝ ինը, Չինաստանի՝ ութ, Ռուսաստանի՝ երեք քաղաքացիներ: Եթովպիայում մարտի 11-ը սգո օր է հայտարարված: Ավիաաղետի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: