ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին. մեկնաբանում են Ադրբեջանի և Իրանի հարցերով փորձագետները

Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Թեհրան կատարած այցից հետո, միջադեպ է տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան սահմանային հատվածում:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հրապարակվող տեղեկությունների, փոխհրաձգությունը տեղի է ունեցել Արցախի Հորադիզի հարևանությամբ գտնվող Իրան-Ադրբեջան սահմանի հատվածում։ Նույն աղբյուրի հավաստմամբ, զինված խմբի անդամները պատասխանել են ադրբեջանցի սահմանապահների կրակոցներին։ Փոխհրաձգության ընթացքում ադրբեջանցի երկու սահմանապահ վիրավորում է ստացել. մեկը՝ սրտի շրջանում, մյուսը՝ ձեռքի։ Առաջինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Երկրորդը ողջ է մնացել ու մեդալ է ստացել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարի կողմից։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում կատարվածի մեջ: «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նա նշել է.«Ես կարծում եմ, որ Իրանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը զուրկ է քաղաքական որևէ ենթատեքստից: Սա ուղղակի պետք է դիտարկել մաքսանենգության, անօրինական թմրամիջոցների առքուվաճառքի համատեքստում: Սա, ըստ իս, նույն այն մաքսանենգներն են, ովքեր մի քանի օր առաջ փորձում էին հատել Արցախի մոտ գտնվող Իրան-Ադրբեջան պետական սահմանը և, ամենայն հավանականությամբ, փորձել են գտնել ադրբեջանա-իրանական պետական սահմանի թույլ կետերը, որպեսզի այդ տարածքով Ադրբեջան անցկացնեն անօրինական օգտագործման թմրամիջոցներ»:

Նրա խոսքերով, ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը վկայում է, որ սպանված անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ հերոին և այլ տեսակի թմրամիջոցներ:

«Այս միջադեպը ցույց է տալիս, որ Իրան-Ադրբեջան սահմանը և ընդհանրապես Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերն ունեն խնդիրներ և այն քարոզչությունը, թե իբրև Ադրբեջանի պետական սահմանապահ ուժերը շատ պրոֆեսիոնալ անձնակազմ ունեն, բանակից հետո երկրորդ դիրքավորումը պետական սահմանապահ ծառայությանն է, այնքան էլ չի արդարացնում իրեն անգամ նման փոքր խմբավորումների հետ բախման ժամանակ: Փաստացի ադրբեջանական կողմն ունի զոհ ու վիրավորներ»,- ընդգծել է նա:

Մովսիսյանի կարծիքով այս համատեքստում Ադրբեջանը խնդիրներ ունի ոչ միայն Իրանի հետ պետական սահմանին իր սահմանապահ ծառայությունը կազմակերպելու հետ կապված, այլև կարիք ունի վերանայելու այդ ծառայությունների կազմակերպումը: «Եվս մեկ անգամ փաստեմ, որ միջադեպի հետ կապված քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»,- ամփոփել է փորձագետը:

Իրանագետ Արմեն Իսրայելյանն ուշադրություն է հրավիրում Իրանի մամուլում այս միջադեպի մասին տեղեկությունների բացակայության փաստի վրա: «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում  նա նշել է. «Չնայած մի քանի օր  անցել է այդ տեղեկատվության տարածումից, իրանական մամուլը որևէ կերպ չի արձագանքել այդ միջադեպին: Իրանի կողմից արձագանքի բացակայությունը որոշակի մտորումների տեղիք է տալիս, քանի որ սովորաբար նման միջադեպերի ժամանակ իրանական և ադրբեջանական կողմի մեկնաբանությունները տարբեր են լինում: Սրանից շուրջ մեկ ամիս առաջ ևս մեկ նման դեպք էր տեղի ոնեցել, որի հետ կապված իրանական կողմը մի մեկնաբանություն էր տվել, ադրբեջանականը` մեկ այլ: Իսկ վերջին դեպքին արձագանքել է միայն ադրբեջանական մամուլը, որն էլ դժվարացնում  հարցի համակողմանի վերլուծությունը»:

Իսրայելյանը խնդրահարույց ու մտահոգիչ է համարում, որ շահարկվում է Իրանի ու Արցախի սահմանը, որ անհասկանալի պատճառով քննարկումների մեջ են ներքաշել Արցախի տարածքը, Արցախի և Իրանի սահմանը:

«Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան սահմանային միջադեպերին, ապա հստակ երևում է, որ վերջին մեկ տասնակյակի ընթացքում սահմանային նման միջադեպեր տեղի են ունենում այն ժամանակ, երբ երկու երկրների միջև անվստահության մթնոլորտ է առաջանում, և կարելի է ասել, որ իրենց սահմանապահ ծառայությունների գործողություններով նաև արտացոլվում է այն իրականությունը, որն առկա է»,- նշել է փորձագետը:

Գաղտնիք չէ, որ Իրանը մշտապես մտահոգություններ ունեցել է Ադրբեջանի տարածքից հնարավոր սպառնալիքների հետ կապված: «Իրանն իր հարևանների հետ սահմանային խնդրին մեծ ուշադրություն է դարձնում. վերջին տարիներին Իրանն արդիականացրել է սահմանային անցակետերը` զինելով ժամանակակից տեխնիկայով, որը կարելի է կապել իր համար մտահոգիչ Իսրայել-Ադրբեջան սերտ համագործակցությամբ, Սաուդյան Արաբիայի վահաբիական խմբավորումների`Ադրբեջանում ազատ գործունեությամբ և այլ հանգամանքներով: Այդ է պատճառը, որ Իրանը տարբեր մակարդակների հայտարարություններով իր մտահոգությունն է հայտնել»,- ընդգծել է Իսրայելյանը:

Փորձագետի խոսքում վերջին տարվա ընթացքում, երբ ընդհանուր Մերձավոր արևելքում Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ինչպես նաև ԱՄՆ աջակցությամբ փորձ է արվում թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում, Իրանում Ադրբեջանին դիտարկում են որպես հնարավոր հարթակ, որի տարածքից հնարավոր է Իրանի համար խնդիրներ ստեղծել:

«Հատկանշական է այն հանգամանքը, որ Իրանի սահմանապահ ծառայության պետը վերջին ամիսներին 2-3 այց է կատարել իրանա-ադրբեջանական սահման, մեկ այց էլ` Ադրբեջան, որի ժամանակ հանդիպում է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս ամենը վկայում է այն մասին, որ Իրանը գուցե որոշակի կասկածներ ունի, որ ինչ-որ խմուրումներ են տեղի ունենում, և այդ այցերը կրում են կանխարգելիչ բնույթ»,- նշել է Արմեն Իսրայելյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 9 կմ/ժ
19 C°
 
19°  35° 
23.08.2019
19°  34° 
24.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը