ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արծաթե և բրոնզե մեդալներ՝ ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից

armnoc

Լաս Վեգասում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ:

Ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ մամուլի ծռայությունից, Գարիկ Կարապետյանը դարձել է աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գևորգ Ղահրամանյանը գրավել է երրորդ տեղը: Երկամարտում Կարապետյանը գրանցել է 305 կգ (137+168) արդյունք, իսկ Ղահրամանյանը՝ 304 կգ (134+170): Չեմպիոնի կոչումը նվաճել է Սաուդյան Արաբիան ներկայացնող Յուսեֆ Ալոթմանը՝ 307 կգ (136+171):

Աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի Լիանա Գյուրջյանը (76 կգ), որը հանդես կգա մարտի 13-ին:

Ծանրորդները Լաս Վեգաս են մեկնել մարզիչներ Գևորգ Դավթյանի և Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: