ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում կարծում են, որ Իրանի հետ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետևում կանգնած են հայկական հատուկ ծառայությունները. իրանագետ

Artsakhpress.am

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ադրբեջանա-իրանական սահմանին վերջին դեպքերին, գրել է.

«Ադրբեջանական որոշ կայքեր սկսել են վերլուծաբանների ու պահեստազորի սպա-փորձագետների բերանով հայտարարել, որ այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում իրանաադրբեջանական սահմանին, սադրանք է՝ կազմակարեպված այնպիսի երրորդ ուժի կողմից, որը ցանկանում է ամեն կերպ փչացնել Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։

Որոշ կայքեր ուղղակիորեն նշում են, իսկ որոշներն՝ անուղղակի կերպով ակնարկում, որ տեղի ունեցող իրադարձությունների հետևում կանգնած են հայկական հատուկ ծառայությունները։

Բայց ինչն է ամենահետաքրքիրն այստեղ, որ «երրորդ ուժի սադրանքի» թեման ադրբեջանական մամուլի օրակարգ է բերում մի ռեսուրս, որի գլխավոր խմբագիրը պարբերաբար լինում է Թուրքիայում, արժանանում պարգևների այդ երկրում, և ընդհանուր առմամբ, կայքն ակնհայտ պրոթուրքական ռեսուրս է։

Սա նշանակում է, որ Ադրբեջանում կասկածում են ոչ միայն մեր, այլ նաև թուրքական հատուկ ծառայություններին, միայն մի տարբերությամբ, որ եթե մեր դեպքում դա կարողանում են բարձրաձայն ասել, ապա Թուրքիայի դեպքում ստիպված են դա տեղ հասցնել այլ ճանապարհով»։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: