ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թունիսի, Պաղեստինի և Լիբիայի պատվիրակությունները եռօրյա ուսուցողական այց են կատարել Հայաստան

Երևանում այսօր ամփոփվել է մարտի 13-ից 15-ը Հայաստանում անցկացվող «Փորձի փոխանակում համայնքային ծառայությունների տրամադրման և էլ. կառավարման ոլորտում» խորագրով ուսուցողական այցը, որի շրջանակում Հայաստան էին ժամանել պատվիրակություններ Թունիսից, Պաղեստինից և Լիբիայից։ Այցի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՏԻ մարմինների ներկայացուցիչները, փորձագետները պատվիրակության անդամներին են ներկայացրել համայնքային ծառայությունների մատուցման և ՏԻՄ-երում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման ոլորտներում հայաստանյան փորձը: 
Ուսուցողական այցը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ (մինչև 2018)։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Մարտի 13-ին պատվիրակության անդամները Վանաձորի համայնքապետարանում հանդիպել են համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի և համայնքապետարանի աշխատակազմի հետ: ՀՀ ՏԿԶՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Վանաձորի քաղաքապետը պատվիրակության անդամներին ծանոթացրել են Վանաձորի համայնքապետարանում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքին։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ  մարտի 14-ին Երևանում անցկացվել է  համայնքային ծառայությունների մատուցման և էլ. կառավարման թեմայով կլոր սեղան-քննարկում, որից հետո  պատվիրակության անդամներն ուղևորվել են  Աբովյանի համայնքապետարան, որտեղ տեղի է ունեցել հանդիպում համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ։ Այստեղ պատվիրակության անդամներին ներկայացվել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը, ՏԻՄ համակարգի առաջնահերթությունները, հիմնական միտումներն ու առնցքային բարեփոխումները։
Մարտի 15-ին պատվիրակություններն այցելել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Նշենք, որ Քաղաքացիների սպասարկման գրասենյակները թույլ են տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Հայաստանում քաղաքացիների սպասարկման գրասենյակներում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում և նպաստում է մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: 
«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում հիմնվել են քաղաքացիների սպասարկման 39 գրասենյակր ՀՀ 8 մարզում, և ՀԿՏՀ է ներդրվել շուրջ 450 բնակավայրում։ Արդյունքում` Երևանից դուրս բնակվող բնակչության գրեթե 40 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու բարելավված համայնքային վարչական ծառայություններից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: