ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 269,55 դրամ ԱՐԾԱԹ - 238,36 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 001,42 դրամ

Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը

Lragir.am

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկա կլինի Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղվելով «Ակոս» պարբերականին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հուղարկավորությանը ներկա կլինեն նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին: Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցում առավոտյան կայանալիք արարողությունից հետո Մութաֆյանին կհուղարկավորեն Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Այս պահին Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները Ս. Աստվածածին Մայր եկեղեցում վերջին հրաժաշետն են տալիս Պոլսո 84-րդ պատրիարքին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 77%
Քամի՝ 9 կմ/ժ
0 C°
 
  11° 
22.03.2019
  10° 
23.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: