ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 806,28 դրամ ԱՐԾԱԹ - 232,86 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 754,25 դրամ

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է` ով է Հայաստանի առաջին տիկինը

Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն է, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ով է վերջապես ՀՀ առաջին տիկինը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: 

«Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում՝ սա ինչ քննարկում է՝ Հանրապետության առաջին տիկնոջ, Հանրապետության առաջին տղամարդու։ Նման քննարկումներ կան։ Մի ժամանակ էլ քննարկում կար... Հանրապետության միակ տղամարդու քննարկումից պրծանք, հիմա էլ Հանրապետության միակ կնոջ քննարկում ենք սկսել։ Սա ի՞նչ թեմա է ընդհանրապես», - ասել է վարչապետը։

Փաշինյանը մաղթել է, որ բոլոր նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց առաջին տիկիններին ու առաջին պարոններին, երջանիկ ընտանիքներ ձևավորել։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև եւ ձյուն
Խոնավություն՝ 83%
Քամի՝ 7 կմ/ժ
4 C°
 
  11° 
21.04.2019
  10° 
22.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: