ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 462,94 դրամ ԱՐԾԱԹ - 234,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 335,64 դրամ

ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Council of Europe

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկեն մարտի 26-28-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: Այցի շրջանակներում ԵԽԽՎ նախագահը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաև խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարների և խորհրդարանական տարբեր հանձնաժողովների նախագահների, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայաստանից պատվիրակության անդամների հետ:

Լիլիան Մորի Պասկեն կմասնակցի նաև գենդերային հարցերի վերաբերյալ կլոր սեղանին, որին մասնակցություն են ունենալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Մարտի 27-ին, ժամը 13:00-ին  Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է ԵԽԽՎ նախագահի մամուլի ասուլիսը:

 


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 51%
Քամի՝ 10 կմ/ժ
23 C°
 
20°  29° 
28.06.2019
20°  30° 
29.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: