ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 714,18 դրամ ԱՐԾԱԹ - 245,57 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 929,39 դրամ

Վարչապետն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Թրեյսինն կառավարությունում, շնորհավորել նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության ուղղությամբ ու կարևոր համարել նշված ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լին Թրեյսին նշել է, որ իր համար պատիվ է հանդիպել վարչապետ Փաշինյանին և վերահաստատել ԱՄՆ-ի ամուր աջակցության հանձնառությունն ինքնիշխան Հայաստանին՝ ժողովրդավարական օրակարգի, հակակոռուպցիոն ջանքերի, տնտեսական ու տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային անվտանգության խնդիրների շուրջ շարունակական համագործակցության հարցերում: Տիկին Թրեյսին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ նպաստելու նաև երկկողմ տնտեսական փոխգործակցությա? ? զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ուժեղ քամի
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 27 կմ/ժ
32 C°
 
23°  37° 
23.07.2019
23°  36° 
24.07.2019
Հարցում

Շոգ եղանակն ազդո՞ւմ է ձեր աշխատունակության վրա: