Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունները կարևոր քաղաքական նշանակություն ունեն
2019թ. մարտի 31-ին Թուրքիայի գործող իշխանությունը՝ ԱԶԿ-ն, կրկին կկանգնի փորձության առջև՝ անելով ամեն ինչ Տեղական ինքնակառավարական մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններում հնարավորինս շատ ձայն հավաքելու համար:
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ձևավորվել է երկու քաղաքական դաշինք՝ «Ժողովրդի դաշինք» և «Ազգի դաշինք» անվանումներով: Առաջին՝ Ժողովրդի դաշինքում, համաձայնության են եկել ԱԶԿ և ԱՇԿ-ն են: Վերջիններս պայմանավորվել են համագործակցել խոշոր քաղաքային 30 և նահանգային 21 քաղաքապետարաններում պաշտոնների հետագա բաշխման հարցում: Իսկ երկրորդ՝ Ազգի դաշինքում, պայմանավորվածություն են ձեռք բերել ՀԺԿ և նորաստեղծ «Լավ» կուսակցությունը՝ խոշոր քաղաքային 23 և նահանգային 27 քաղաքապետարաններում համագործակցության շուրջ:
Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցություններից է նաև քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): ԺԴԿ որոշել է մասնակցել ընտրություններին, սակայն չառաջադրել իր թեկնածուներին խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Անկարան, Իզմիրը, Ադանան: Հանաձայն «Ազգի դաշինքի» հետ ձեռք բերված պայմանավորվածության, ԺԴԿ-ն իր 6 քուրդ թեկնածուներին ներառել է դաշինքի ընտրական ցուցակում: Ակնհայտ է, որ ԺԴԿ-ն սատարելու է «Ազգի դաշինքին»՝ փորձելով անել հնարավորը՝ «Ժողովրդի դաշինքի» դիրքերը թուլացնելու համար:
Անդրադառնալով երկու քաղաքական դաշինքների տարբերություններին՝ նշենք, որ «Ժողովրդի դաշինքը» առավել ազգայնական և պահպանողական քաղաքական միավոր է: Դա արտահայտվում է թե՛ իրենց քաղաքական հայտարուրություններում, թե՛ գործելաոճում: Ի հակադրում «Ժողովրդի դաշինքի»՝ «Ազգի դաշինքը» հանդես է գալիս որպես ավելի աշխարհիկ քաղաքական արժեքներ կրող քաղաքական միավոր։ Նրանք իրենց քաղաքական ապագան տեսնում են արևմուտքի հետ սերտ բարեկամական հարաբերությունների հաստատման մեջ:
ՏԻՄ ընտրություններն կարևոր դեր են խաղում ներքին և արտաքին քաղաքականության համատեսքստում:
Խոշոր քաղաքներում կամ նահանգներում հաղթած քաղաքական ուժը փաստացի իրավունք է ստանում իրականացնել իր քաղաքական ծրագիրը տվյալ քաղաքում: ՏԻՄ ընտրություններում հաղթող թեկնածուն կարող է արմատական փոփոխություններ իրականանցել նահանգներում կամ խոշոր քաղաքներում: Բացի այդ, ՏԻՄ ընտրությունները համապատասխան հարթակ են ընձեռում բոլոր կողմերին՝ ցուցադրելու իրենց քաղաքական կուսակցության ազդեցությունն ու հնարավորությունները:
Այստեղ հարկ է հիշել Ռեջեփ Թայիփ Էրդողանի անցած քաղաքական ուղղին. 1994թ. մարտի 27-ին Էրդողանը դարձավ Ստամբուլի քաղաքապետ՝ իր հետ բերելով պահպանողական փոփոխություններ, մասնավորապես՝ արգելելով խմիչքի վաճառքը, կասեցնելով գիշերային ակումբների գործունեությունը, հաստատելով պահպանաողական բարքեր: Բացի այդ, հենց այդ հաղթանակի շնորհիվ Էրդողանը կարողացավ ամրապնդել իր քաղաքական դիրքերը և հետագայում հավակնել նախագահի պաշտոնին:
Յուրաքանչյուր խոշոր քաղաքում կամ նահանգում ընդդիմադիր ուժերի հաղթանակը փաստացի թույլ կտա «ականապատել» գործող իշխանության քաղաքական դաշտը, ինչը, իր հեթին, ներդրում է հետագա քաղաքական պայքարում առավել մեծ հաջողություններ գրացնելու համար:
Ամփոփելով փաստենք, որ ՏԻՄ ընտրություններն առաջին հայացքից քաղաքական առումով ոչ այնքան կարևոր իրադարձություն են թվում: Սակայն Թուրքիայի պարագայում ՏԻՄ ընտրությունները համարվում են ներքին քաղաքականության հիմնասյուն և անհրաժեշտ ուղի՝ ապագա նախագահական ընտրությունների ժամանակ ցանկալի արդյունքի հասնելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ