ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը հետմահու պարգևատրել է Վլադիմիր Բեգիյանին

Սոչիի միջազգային օդանավակայանի հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանը հետմահու պարգևատրվել է «Մահացողների հոգու համար» շքանշանով։ Մարտի 28–ին համապատասխան հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Հինգերորդ ալիքը», փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

2018-ի սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան Մոսկվայից Սոչի ուղևորվող Utair ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը Ադլերի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո դուրս է եկել թռիչքուղուց և գլորվել գետն ու հրդեհվել։ Միջադեպի հետևանքով տուժել է 18 մարդ, երեքը երեխաներ էին։ Բեգիյանն առաջինն է հասել դեպքի վայր, օգնել է ուղևորների տարհանմանը և համակարգել էր օդանավակայանի ծառայությունների աշխատանքը, որից անմիջապես հետո մահացել է սրտի կաթվածից: 

Վլադիմիր Բեգիյանը Սոչիի միջազգային օդանավակայանում աշխատում էր ավելի քան 33 տարի՝ 1985 թվականի մայիսից։ Աշխատանքի ընթացքում նա դիսպետչերի պաշտոնից հասել էր մինչև ղեկավար։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: