Չկա Արցախի հարց, կա համահայկական հարց. Վարդգես Բաղրյան (ԲԱՑԱՌԻԿ)
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյան
- Պարո´ն Բաղրյան, մարտի 29-ին կայացավ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը: Ինչպե՞ս կգնահատեք այդ հանդիպման արդյունքները:
- Քանի որ տեղեկատվությունը սուղ է, արդյունքներին լիարժեք գնահատական տալն, իհարկե, դժվար է: Բայց պարզ է նաև, որ բարձր մակարդակի ցանկացած հանդիպում շատ ավելի լավ է, քան ռազմական գործողությունը, պատերազմը:
- Շատ է խոսվում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին: Դա իրատեսակա՞ն եք համարում մոտ ապագայում:
- Մենք շատ ենք կարևորում, որպեսզի բանակցություններին մասնացի նաև ղարաբաղյան կողմը` Արցախի իշխանությունները: Այս մասին մենք խոսում ենք տարիներ շարունակ, և այդ ձևաչափը պետք է վերականգնվի, եթե ուզում ենք, որ հարցը վերջնական լուծում ստանա: Սակայն Ադրբեջանի իշխանությունները, ինչպես գիտեք, դեմ են դրան: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, կարծես թե, ավելի է ոգևորել Ադրբեջանին, և Արցախի հետ բանակցելու հարցում վերջինիս հռետորաբանությունն ավելի է կոշտացել: Նորից եմ ասում, եթե այս բանակցությունները կամ հանդիպումները լինեն շարունակական, արցախյան կողմը պետք է անպայման մասնակցի` ոչ թե մասնակցի ամենավերջում ինչ-որ փաստաթուղթ ստորագրելուն, այլ` այդ փաստաթուղթը պատրաստելուն, քանի որ Արցախի ժողովրդի ճակատագիրն է որոշվում, և առանց մեր մասնակցության հարցը չի կարող լուծվել:
- Այսօր Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցն է: Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի վերսկսման հավանականությունն այսօր:
- Պատերազմի հավանականությունը միշտ էլ կա: Երեք տարի առաջ այս օրերին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սկսել` ոմանք ասում են, որ դա պատերազմ չէ, ոմանք ասում են, որ դա քառօրյա պատերազմ է, բայց դա լիարժեք պատերազմ էր` ընդ որոմ, ոչ քառօրյա: Ամբողջ ամսվա ընթացքում ռազմական գործողություններ են եղել, և մենք, ցավոք սրտի, ունեցել ենք զոհեր: Պատերազմի վտանգը միշտ էլ կա, և մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան: Ճիշտ է`այս վերջին ամիսների ընթացքում, կարծես թե, սահմանին համեմատաբար հանգիստ է, բայց սա ոչինչ չի նշանակում: Մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի:
Ես անձամբ չեմ տեսնում, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ կառուցողական երկխոսության պատրաստ են գնալ հայկական կողմերի հետ: Նույնիսկ Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումից հետո, չգիտեմ` ներքին օգտագործման համար, թե դա է նրանց քաղաքականությունը, որևէ կառուցողական բան չեն ասում, նրանք շարունակում են պնդել, որ ոչ միայն ազատագրված շրջաններն են իրենցը (ի դեպ, այդ շրջաններն ազատագրված համարելը ճիշտ չէ, դրանք ամրագրված են Արցախի սահմանադրությամբ), այլև Արցախն է իրենցը և ոչ միայն. նրանք նույնիսկ համարում են, որ Երևանն է իրենցը: Այնպես որ, ես գտնում եմ, որ չկա Արցախի հարց, կա համահայկական հարց: Եվ ամբողջ ազգով, ինչպես որ ժամանակին ազատագրել ենք Արցախը, պետք է պատրաստ լինենք լուծելու այս խնդիրը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ